Friday, 07 06 2024
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան

El Mundo-ում տպագրված հարցազրույցների շարքի համար Հովիկ Աբրահամյանը 30 հազար եվրո է վճարել

Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 30-ին ‪‎իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «‪‎ԷլՄունդոն‬», Հայաստանին նվիրված հատուկ թողարկում է տպագրել: Համարում ներկայացվել են հարցազրույցներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների և արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

«Առաջին լրատվական»-ի աղբյուրները փաստում են, որ կառավարության ղեկավարը հայտնի պարբերականում նշված հավելվածի համար կլորիկ գումար է վճարել՝ 30 հազար եվրո: Իսկ հարցազրույցների շարք տպագրելու միջնորդը եղել է հենց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:

Ուշագրավ է, որ երկրում ստեղծված նման ճգնաժամային պայմաններում վարչապետն իրեն նման շռայլություն է թույլ տալիս, և կասկածից վեր է, որ նա այդ գումարը վճարել է պետական բյուջեից:

Ի դեպ, խոշոր գումարի դիմաց միջազգային հայտնի պարբերականներում հարցազրույցներ տպագրելը կարծես թե ավանդույթ է դառնում:

Վերջերս էլ Հովիկ Աբրահամյանի խնամին՝ Գագիկ Ծառուկյանն էր նման մի հարցազրույց տպագրել արդեն ռուսական Независимая газета-ում, որտեղ նա մի շարք «խելացի» մտքեր էր հայտնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքաղաքական հարցերի շուրջ: Այդ ժամանակ էլ «Առաջին լրատվական»-ին հաջողվել էր պարզել, որ, նախ, Ծառուկյանի հարցազրույցը ստորագրած նման լրագրող նշված խմբագրությունում չի աշխատում: Ինչպես նաև պարզել էինք, որ Ծառուկյանը այդ հարցազրույցի հաար վճարել էր մոտ 15 հազար դոլար:

Այս դեպքում գոնե մխիթարական է, որ «ընդդիմության առաջնորդը» այդ գումարն իր գրպանից էր վճարել, ոչ պետական բյուջեից՝ խնամու օրինակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում