Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Ընտրություններից հետո քաղաքական ուժերի միավորում չի լինի. Սմբատ Կարախանյան

Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտը կգնա նոր ձևաչափի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական ներկայիս իրողություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին:

Սմբատ Կարախանյանի կարծիքով՝ գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեցին, որը կայանում էր հետևյալում՝ իմաստ չգտան մասնակցել անիմաստ միջոցառմանը, նախագահի թեկնածու առաջադրելը չընդունեցին՝ որպես ինքնանպատակ: Նրա խոսքով՝ քաղաքական բոյկոտ կարող էին հայտարարել.դա տարբերակներից մեկն էր: «Բայց էլի եմ ասում՝բոյկոտն ինքնանպատակ չպետք է լինի, պայքարը շարունակվում է, հարցը բոյկոտ հայտարարելը չէ, հատկապես ՀԱԿ-ի դեպքում, համոզված եմ՝ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դեպքում պայքարը շարունակվում է, ունեն նույնական դիրքորոշումներ տարբեր հարցերի վերաբերյալ»,- նշեց Կարախանյանը:

Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին՝ նա նշեց, որ քաղաքական ուժերի միավորում չի լինի:

«Սակայն ՀՀ քաղաքական դաշտը գնալու է նոր ձևաչափի վերաձևավորման, միանշանակ է այդ հարցը: Իմ կարծիքով՝ նոր քաղաքական ձևաչափ կլինի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև՝ քաղաքական և գաղափարական պայքարի նոր ձևաչափ: Այսինքն՝ այս քաղաքական միավորներն իրենց նոր ձևաչափը կառաջարկեն: Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը, դրանից հետո ստեղծված իրավիճակը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը ստիպում են նոր տարբերակի, այլ տարբերակ չկա, պետք է լինեն նոր ձևաչափեր: Նոր ձևաչափերն, իմ կարծիքով, ավելի շատ միտված են դրական փոփոխությունների, քան բացասական: Եթե Հայաստանում չի փոխվում իշխանական բուրգը, չի փոխվում այն արժեհամակարգը, որն ունեն մարդիկ՝ սպասեն ընտրություններին, որ գումար վերցնեն, եթե փոխվի արժեհամակարգը, կփոխվի իշխանական համակարգը: Եթե սա չլինի, ՀՀ-ն կդառնա արտաքին հզոր ուժերի մրցակցության թիրախ, կոնֆլիկտային գոտի, որից կտուժենՀՀ պետականությունը և ՀՀ քաղաքացիները: Արտագաղթը կխորանա և կառաջանա մի խայտառակ իրավիճակ»,- մեկնաբանեց Սմբատ Կարախանյանը:

Նրա համոզմամբ՝ բոլոր քաղաքական ուժերը հիմնականում մի առանցքի շուրջ են աշխատանք տանում՝ հայամետ քաղաքականություն, իսկ ՌԴ-ին այսօր պետք են հենց նման ուժեր, որպեսզի հայկական ազգային պետականությունն ուժեղ լինի, որովհետև տարածաշրջանային կոնֆլիկտները դա են պահանջում, իսկ նորմալ պետականությունը հնարավոր է ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանության միջոցով: «Նոր ձևաչափը, չեմ կարծում, թե ռուսական պլատֆորմ դառնա: Ռուսական իշխանությունների ցանկությունն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվի պլատֆորմ, որը հանդես գա հայկական պետականության և ժողովրդի շահերից: ՌԴ-ն Հայաստանում քաղաքական պլատֆորմ ստեղծելու խնդիր չունի, ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու խնդիր ունի, որի համար անհրաժեշտ են հայաստանամետ ուժեր»,- եզրափակեց իր խոսքը Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում