Monday, 06 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ղարաբաղյան հակամարտությունում մեծ դեր է խաղում ներքաղաքական գործոնը. ամերիկացի փորձագետ

Ադրբեջանական Apa.az կայքին տված հարցազրույցում Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Շիրին Հանթերն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հակամարտությունների (այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի) կարգավորմանը.

«Չնայած ԽՍՀՄ փլուզումից անցել է 20 տարի՝ այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը դեռևս չեն համընկնում անվտանգության սպառնալիքների հարցում: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ տարածքը դիտարկում է որպես իր շահերի գոտի:

Բացի այդ, Մոսկվան Վաշինգտոնից լավատեղյակ է, թե անվտանգության սպառնալիքները հետխորհրդային տարածքի որ շրջաններից են բխում: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նաև յուրովի են գնահատում այլ երկրներից բխող վտանգը: Դրա վառ օրինակն Իրանն է:

Հենց դրա համար էլ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության հեռանկարը կախված է լինելու անվտանգության սպառնալիքներին նրանց տված գնահատականից: Սակայն ռուս-վրացական հարաբերությունները մեծ խոչընդոտ են ստեղծում Հարավային Կովկասում:

Որոշ ոլորտներում, ինչպես, օրինակ, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարն է, ԱՄՆ-ը և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են միմյանց հետ: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը և անգամ կովկասյան երկրները չեն կիսում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության լայնամասշտաբ նպատակների մի մասը:

Օրինակ, ո´չ Ռուսաստանը, ո´չ էլ կովկասյան երկրները չեն ցանկանում պատերազմ Իրանի դեմ, քանի որ դա կապակայունացի իրավիճակը ողջ տարածաշրջանում: Բացի այդ, Պուտինի ժամանակ Ռուսաստանն առավել փակ էր Արևմուտքի հանդեպ, իսկ ահա Մեդվեդևն առավել արևմտամետ է թվում:

Այդպես էլ կշարունակվի հետագայում. որոշ ոլորտներում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհամագործակցեն, իսկ որոշ ոլորտներում էլ կմրցակցեն միմյանց հետ: Օրինակ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած իրադարձություններն առավել շատ կմտահոգեն Ռուսաստանին, քան ԱՄՆ-ին: Վերջինիս հայացքը հիմնականում գամված է Մերձավոր Արևելքին, ուր նա կենսական շահեր ունի:

Եթե կենտրոնասիական ու կովկասյան զարգացումները փոխկապակցված չլինեն Մերձավոր Արևելքի հետ, ապա ԱՄՆ-ը շահագրգռված չի լինի այդ տարածաշրջանների անվտանգությամբ:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում փոքր դեր չեն խաղում նաև տնտեսական ու չինական գործոնները: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են միավորվել ընդդեմ Չինաստանի, կամ էլ Ռուսաստանն ու Չինաստանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությանը, ապա պետք է նշել, որ յուրաքանչյուր «սառեցված» հակամարտություն կարող է վերակենդանացվել: Ադրբեջանի ու Հայաստանի սպառազինման արագ տեմպերն էլ ավելի են մեծացնում լարվածությունը:

Ղարաբաղյան հակամարտության դեպքում մեծ դեր ունի նաև ներքին քաղաքականության խնդիրը, և դա բարդ գործոն է: Դա նշանակում է, որ հակամարտող կողմերից մեկը ներքին պատճառներով կարող է շահագրգռված լինել ռիսկայնության բարձրացմամբ, ինչի արդյունքում թշնամությունն էլ ավելի կխորանա:

Սակայն դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ կիրառվում են անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Բնակչության թվի փոփոխությունը նույնպես բարդացնում է հակամարտության կարգավորումը: Դրա վառ օրինակը արաբա-իսրայելական հակամարտությունն է: Այդ պատճառով էլ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է արդյունավետ մեխանիզմներ մշակեն զինադադարի ռեժիմի խախտման կասեցման համար, ապա նաև խաղաղ ճանապարհով կարգավորեն գործընթացը»:

Հիշեցնենք, որ բնակչության թվի գործոնը մեծ դեր է խաղում թուրք-իսրայելական և թուրք-արաբական ներկայիս հարաբերություններում: Հարկ է նշել, որ Թուրքիան մինչ վերջերս Մերձավոր Արևելքում աջակցում էր Իսրայելին` ստանալով 7 միլիոն հրեաների աջակցությունը և փոխարենը հարուցելով շուրջ 300 միլիոն արաբների դժգոհությունը: Այժմ Թուրքիան գիտակցել է, որ կարելի է վարվել հակառակ կերպ, ինչն առավել շահավետ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում