Saturday, 18 07 2026
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Դեդ Հասանի ընտանիքը Վրաստանին մեղադրել է նրա մարմինը տեղափոխող ինքնաթիռն ընդունել հրաժարվելու մեջ

Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հարազատները Վրաստանի իշխանություններին մեղադրել են նախօրեին Մոսկվայում սպանված «օրենքով գողի» մարմինը տեղափոխող ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում չընդունելու մեջ: Այս մասին հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել է, հեռուստաընկերության տվյալներով՝ Դեդ Հասանի Թբիլիսիում գտնվող հարազատները հայտարարել են, որ հենց կառավարությունն ու անձամբ ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին են հրահանգել չընդունել Մոսկվայից նրա մարմինը բերող ինքնաթիռը:

Թբիլիսիի օդանավակայանի տեղեկատվության ծառայության աշխատակիցները RIANovosti-ին ասել են. «Այսօր ոչ մի նման բան տեղի չի ունեցել, մարմինը Թբիլիսի չեն բերել… մեզ ոչինչ հայտնի չէ այն մասին, որ նրան մտադիր են մեզ մոտ բերել: Մեր կողմից մերժում չի եղել: Մենք նաև չգիտենք որևէ հատուկ չվերթի մասին»:

Այնուհետև Թբիլիսիի օդանավակայանում հրաժարվել են մեկնաբանություն անել՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունը կոնֆիդենցիալ է, քանի որ կապված է հատուկ չվերթի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Թբիլիսիի օդանավակայանում շաբաթ գիշերը հրաժարվել են ընդունել Ուսոյանի մարմինը տեղափոխող հատուկ ինքնաթիռը, ում հարազատները ցանկանում էին հուղարկավորել Վրաստանում:

«Վզգլյադ» թերթի հաղորդմամբ՝ նախօրեին Վրաստանի գլխավոր դատախազությունից չեն հաստատել տեղեկությունը, որ Ասլան Ուսոյանի մարմինը կտեղափոխեն Թբիլիսի, սակայն չեն բացառել Վրաստանի տարածքում հուղարկավորության հնարավորությունը:

Վրաստանի ՆԳՆ-ն համարում է, որ վաղ է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Ուսոյանի հուղարկավորությունը տեղի կունենա Վրաստանում և դրան ներկա կլինեն այսպես կոչված՝ «օրենքով գողեր»:

Ուրբաթ օրը Մոսկվայի օրինապահ մարմինների աշխատակիցները հետևել են իրավիճակին Տրոյեկուրովյան գերեզմանատանը, որտեղ անցած գիշեր հանցավոր աշխարհի առաջնորդները հրաժեշտ են տվել Ուսոյանին:

Հրաժեշտն Ուսոյանին տևել է գրեթե ամբողջ գիշեր: Նրա մարմինը հարազատներին է հանձնվել անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան:

Հիշեցնենք, որ հանցավոր աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանը չորեքշաբթի օրը ռեստորանից դուրս գալու պահին սպանվել էր մեկ կրակոցով: Եվս երկու գնդակ դիպել էին դեպքի վայրում պատահաբար հայտնված մի կնոջ: Տուժած կինը հիվանդանոցում է:

Աղբյուրների տվյալներով՝ քիլլերը կրակել է տարբեր զենքերից, արձակվել է 7 կրակոց:

Հատուկ ծառայությունները նշում են, որ Դեդ Հասանին կարող էր սպանել նախկին հատուկ նշանակության ջոկատային կամ բիատլոնիստ-սպորստմեն: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ Հասանի սպանության պատճառ կարող էին լինել վրացական հանցախմբերի հետ ունեցած տարաձայնությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում