Thursday, 16 07 2026
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին

Ո՞ւմ հանցանքն է կոծկվում և ինչո՞ւ էր փորձում ինքնասպանություն գործել Տիգրան Առաքելյանի խցակիցը (լուսանկարներ)

Օրեր առաջ ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ահազանգել էր խցակցի՝ 20-ամյա Սերոբ Մխիթարյանի ինքասպանության փորձ կատարելու մասին:
Տիգրանի տարածած հաղորդագրության համաձայն` Սերոբը փորձել էր կախվել, և եթե խցակիցները մի փոքր էլ ուշանային, ապա նա հնարավոր է՝ այլևս կենդանի չլիներ:

«Որդիս անմեղ է, նրա վրա են փորձում բարդել մեկ ուրիշի կատարած հանցանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի մայրը՝ Մարիետա Գոգորյանը: Մանրամասնելով իր խոսքերը՝ տիկին Մարիետան նշեց, որ իր որդին մեղադրվում է 390.000 դրամի չափով գողություն կատարելու մեջ, դրա համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, բայց հանցանքն իրականում կատարել է ոմն Անդրանիկ Ալավերդյան, որը իր տղայի ընկերոջ ընկերն է.

«Անցած տարի հունվարին տղաս գնաց Լեռնային Ղարաբաղ՝ տատիկին այցելության, երբ վերադարձավ Երևան, նրան կանչեցին Էրեբունու ոստիկանության բաժանմունք: Ես, ամուսինս և տղաս գնացիք այնտեղ: Սերոբին այնպես ներս մտցրին, կարծես մարդասպանություն գործած լիներ: Տևական ժամանակ չէինք կարողանում իմանալ՝ ինչն է խնդիրը: Հետագայում պարզ դարձավ, որ նա իբր թե Ղարաբաղի Բերձոր քաղաքում թալանել է բնակարան և իբր թե անչափահաս Անդրանիկ Ալավերդյանին ներգրավվել է գողության մեջ:

Որդուս երկար ժամանակ պահել են Շուշիի բանտի մութ խցում: Ստիպված է եղել կտրել սվիտրի թևերը, որ հագցնի ոտքերին որպեսզի չսառչի և կարողանա քայլել: Օրը երեք անգամ զուգարան գնալու համար ստիպված է եղել ժամերով խնդրել:
Նրան նույնիսկ չեն թողել՝ պառկի: Այստեղից ուտելիք, հագուստ ենք ուղարկել՝ մտածելով, թե հասնում է իրեն, պարզվում է՝ ոչ մի անգամ ոչ մի բան նրան չեն փոխանցել:

Քննիչ Արմեն Գաբրիելյանը մի անգամ չի ինձ ասել՝ ես քո տղուն դատելու եմ, ուզում ա՝ չապացուցվի, ուզում ա՝ մեղավոր չլինի, միևնույն ա, դատելու եմ: Եվ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, թե ինչ լավ հարաբերությունների մեջ է հանցագործ Անդրանիկ Ալավերդյանի հոր՝ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Քաշաթաղի շրջանի քննչական խմբի ավագ քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Իգոր Ալավերդյանի հետ»,-ասաց դատապարտյալի մայրը:

Սերոբի հայրը՝ Քերոբ Մխիթարյանը մեզ ներկայացրեց մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է տանտերը ճանաչման ժամանակ մատնացույց անում Անդրանիկ Ալավերդյանին. «Գնացի տանտիրոջը տեսնելու՝ ինձ ասաց՝ Քերոբ ջան, ես քո տղային չեմ տեսել, ես քնից արթնացել՝ աչքերս բացել ու Անդրանիկին եմ տեսել: Հետագայում կաշառվեց՝ կարծիքը փոխեց և սկսեց որդուս մեղադրել: Մեզ 4 ամսից ավելի ընդհանրապես չեն թողել տեսնել մեր որդուն, դատի էինք գնում և նույնիսկ դատարանում պետական հանցագործի նման Սերոբին բերում ու տանում էին: Միայն մի անգամ կարողացավ մի քանի բառ ասել՝ պապ, իմ գլխին սարքում են»:

Սերոբի ծնողները պատմում են նաև, որ իրենց տղան ստիպված է եղել իր վրա վերցնել մեկ այլ հանցանք՝ 2009 թվականին Հայաստանում կատարված գողություն, որպեսզի Շուշիի բանտի անմարդկային պայմաններից փախչի, տեղափոխվի Հայասատն. «Ստալինին էլ եմ ես սպանել, Ելցինին էլ՝ ասել է տղաս, միայն թե մազապուրծ լինի: Նշեմ, որ այն գողությունը, որը տղաս վերցրել է իր վրա, բացարձակապես ոչ մի կապ չունի իր հետ, և տարիներ առաջ դա ապացուցվել է: Տղայիս ո՛չ մատնահետքերը, ո՛չ ոնահետքերը, ո՛չ մազագունդը, ո՛չ նույնիսկ թուքը չհամընկավ: Եվ մեր ունեցած տեղեկություններով՝ դա կատարել էր հենց տանտիրոջ տղան:

Երբ տղաս Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխվեց, ամիսներ անց կարեց բերանը. իրեն խոստացել էին վերանայել գործը: Որոշ ժամանակ անց քննիչ Ա. Իսկանդարյանը եկել և այն հին մեղադրանքն է առաջ քաշել՝ ասելով՝ դե, մե կա, վեց տարի դատվել ես, սա էլ վերցրու քո վրա, փակենք գնա, էլի, թող մեր վրա չբացահայտված գործ չմնա»։

Տիկին Մարիետան մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իր տղան ունի սրտի, նյարդային փսիխոտիկ հիվանդություն, որի պատճառով էլ ազատվել է բանակից. «Այսօր նրա հոգեկանը լրիվ խախտված է, իմ տղային բուժօգնություն է հարկավոր, երկու անգամ խցակիցները փրկել են, երրորդին կարող է՝ չհասցնեն: Ես չեմ ուզում հաջորդ անգամ նրա մահվան հայտարարությունը տեսնել:
Որ իմանայի՝ մեղավոր է, սրտիս դարդ չէր լինի: Ինչո՞ւ պետք է հանցագործը փողով կաշառի, իսկ մեր տղան պատասխան տա»:

Հելսինկայն ասոցիացիայի Վանաձորի գրասենյանի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այցելել է Նուբարաշենի ՔԿՀ և տեսակցել Տիգրան Առաքելյանին և նրա խցակիցներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Սաքունցն ասաց, որ տեղյակ է Սերոբի գործի մանրամասներից և վստահաբար կարող է նշել, որ տղայի նկատմաբ պարզապես ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում. «Մենք այս հարցով անպայման կզբաղվենք, մեր օգնելու է Սերոբին՝ իր իրավունքերի պաշտպանության գործում փաստաբան կներգրավվենք»:

Ստորև բերված լուսանկարներում Անդրանիկ Ալավերդյանն է, մատնացույց է անում այն բնակարանը և այն տարածքը, որտեղ գողություն է արվել:

Մյուս նկարներում տանտերն է, տանտիրոջ հարևանները, ովքեր ճանաչում են Անդրանիկին: Հաջորդիվ՝ տանտիրոջ խոստովանությունն է առ այն, որ Սերոբ Մխիթարյանին իր բնակարանում չի տեսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում