Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

2012-ին կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության 1129 ծառայող (լուսանկարներ)

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

2012 թ. ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Նշվել է, որ 2012 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4,8 տոկոսով կամ 796 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սպանության և սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում աճել է բացահայտման արդյունավետությունը:

Անցյալ տարվա ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես և զանգվածային միջոցառումների ընթացքում:

2012 թվականին կարևորվել է համայնքային ոստիկանության գործընթացը: Երևան քաղաքում արդեն գործում է 11 հենակետ, իսկ այս տարվա նոյեմբերից համայնքային ոստիկանությունը կներդրվի նաև հանրապետության մարզերում:

Հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գրծընթացը. կարգապահական տույժի է ենթարկվել 1129 ծառայող, որոնցից 73-ն ազատվել է ոստիկանությունից, իջեցվել է 10 ծառայողի պաշտոնը:

Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 42 քրեական գործ, դատապարտվել է 16 ծառայող:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր ելույթում դրական գնահատեց անցած տարում ոստիկանության կատարած աշխատանքը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները և հույս հայտնել, որ աշխատանքները կշարունակվեն նույն ոգով և ուղղությամբ:

2012 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության կենտրոնական ապարատի, տարածքային ստորաբաժանումների, մարզային վարչությունների ղեկավարները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին՝ վերլուծել է ստորաբաժանումների աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին՝ վերլուծել է ստորաբաժանումների աշխատանքը, ձեռքբերումներն ու թերացումները:

Ոստիկանւթյան պետը գոհունակություն է հայտնել, որ հաղթահարվում են հանցագործությունը գրանցումից թաքցնելու, խորթ մեթոդներով քննություն վարելու արատավոր պրակտիկան և մի շարք այլ բացասական երևույթներ, որոնք խախտում են հասարակության հավատը ոստիկանության հանդեպ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանն իր գնահատականն է տվել 2012 թվականի արդյունքներին և նախանշել առաջիկա անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում