Կրոնի հարցերով Չինաստանի պետական վարչության պետ Վան Ցզոանը նախազգուշացրել է երկրում քրիստոնեության տարածման վտանգի մասին՝ փոխանցում է BBC-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ չինացի ժողովուրդը պետք է վճռականորեն դիմակայի Չինաստանին քրիստոնեություն պարտադրելու այլ երկրների ջանքերին: Պաշտոնյայի հայտարարությունը հնչել է Չինաստանի որոշ նահանգներում անցկացվող սուրբծննդյան տոնակատարությունների դեմ արշավի ֆոնին:
Որոշ չինական համալսարանների ղեկավարություններ փորձել են արգելել ուսանողներին տոնակատարություններ անցկացնել:
Զուգահեռաբար Չինաստանում ձեռնարկվում են հնագույն ազգային հավատալիքներն ու ավանդույթները վերածնելու փորձեր:









































