Միրանդա Քերը նկարահանվել է Swarovski-ի նոր գովազդային արշավում: Ավստրալացի թոփ մոդելը ներկայացրել է «Գարուն-ամառ 2015» հավաքածուն: Այս մասին հայտնում է Elle-ը: Նշենք, որ անցած տարի Swarovski-ն Միրանդա Քերին հայտարարել էր ապրանքանիշի դեսպան:
Ավստրիական բրենդը հրապարակել է գովազդային արշավի առաջին կադրերը:
Ըներության գեղարվեստական տնօրեն Նատալի Քոլինի խոսքով՝ Միրանդան իդեալական մուսա է նոր գովազդային արշավի համար: Նրա խոսքով՝ Միրանդան բազմակողմանիության վառ օրինակ է՝ ինչպես կյանքում, այնպես էլ սեփական ոճում:
Մոդելը նկարահանվել է նաև գովազդային տեսահոլովակում, որի երգը գրել և կատարում է Ֆարել Ուիլյամսը: Տեսանյութը կներկայացվի հաջորդ տարի:










































