ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ Երեւանում ՌԴ դեսպանատանը նոյեմբերի 4-ին եւ 5-ին՝ ժամը 11:00-15:00-ը, բացվելու է սգո մատյան: Այդ մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան նոտայում` ուղղված ՀՀ ԱԳՆ-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: