Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Արամ Մանուկյանի վրա հարձակվողը ԱԱԾ-ի «մարդն» է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան վրա հարձակվել էր Արշակ Սվազյանը: Երբ պատգամավորը մտել էր շքամուտք, վերջինս հարվածել էր նրա դեմքին և դիմել փախուստի: Իսկ հարվածելու պատճառը, ըստ քննչական մարմիններից եղած արտահոսքի, եղել էր այն, որ պատգամավորը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին): Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով:

Լուրեր էին շրջանառվում, թե Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է, սակայն ե՛ւ պատգամավորը, ե՛ւ Սվազյանը հայտարարեցին, թե նման բան չկա:

Իսկ ո՞վ էր այդ «թասիբով» Սվազյանը, որ ամիսներ անց որոշեց Արամ Մանուկյանի տված հայհոյանքի համար պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը: Դեռևս 2011 թվականին Սվազյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Նա 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ:

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում նա, պատիժը լրիվ չկրած, 2011 թվականի մայիսի 26-ին ազատվել է:

Բացի այդ՝ կասկածելի է նաև Սվազյանի տարիքը. նա ծնվել է 1973 թվին: և արցախյան ազատամարտի տարիներին՝ 1992-1993 թվականներին, եղել է 20 տարեկան: Այսինքն՝ տակավին երիտասարդ Սվազյանը մարտնչել է ազերիների դեմ, այն էլ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1990-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար:

Համաձայնեք՝ փոքր-ինչ տարօրինակ է, այնպես չէ՞: Ինչևէ, այն, որ այս պատմության մեջ շատ մութ կետեր կան, նույնիսկ առաջին հայացքից է նկատվում: Ինչո՞ւ պատգամավորի վրա հարձակում գործած Սվազյանին Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեն ստորագրությամբ ազատ արձակեց: Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի՝ նախաքննությունից թաքնվելու. ի վերջո, պատահական մարդու չի ծեծել:

Կարելի է տրամաբանել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված և մաքսանենգության համար ազատազրկման դատապարտված վարորդը դժվար թե «մոռացության» մատնվի ԱԱԾ-ի կողմից: Իսկ գուցե Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է՝ հավաքագրված: Դժվար է ասել: Այնուամենայնիվ, փաստ է, որ Սվազյանի թիկունքին, Սերժ Սարգսյանի բառերով ասած, «խոշոր ձկներ» կան, որոնք պետպատվերն իջեցնելուց հետո նաև «տեր են կանգել» նրա արարքին»:

 

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում