Աթենքի մետրոպոլիտենի աշխատակիցները և բժիշկները աբողջ երկրում այսօր զանգվածային գործադուլ են սկսել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով արհմիություններին:
Հունաստանի մայրաքաղաքում մետրոպոլիտենը փակվել է 24 ժամով: Մետրոպոլիտենի աշխատակիցների արհմիությունը բողոքում է ընդդեմ կառավարության որոշման, ըստ որի նրանք ներառվելու են աշխատավարձի միասնական ցանցում, ինչը նշանակում է աշխատավարձի զգալի կրճատում:
Գործադուլ հայտարարել է նաև հույն բժիշկների հանրությունը, որը իր մեջ ներառում է հազարավոր գործող մասնագետներ:
Բժիշկները դժգոհ են առոջապահության ոլորտում ծախսերի կրճատումից, որը զրկում է քաղաքացիներին նույնիսկ ամենասուր անհրաժեշտության դեպքում անվճար բժշկական օգնությունից: Վերջին տվյալների համաձայն՝ հույն աշխատակիցների գրեթե մեկ երրորդը ապահովագրված չէ և չի կարող ազատ օգտվել բուժօգնությունից:
Հիշեցնենք, որ Հունաստանը իրականացնում է կոշտ տնտեսման քաղաքականություն՝ ԱՄՀ-ի և ԵՄ-ի բազմամիլիարդավոր վարկերի դիմաց:







































