Monday, 20 07 2026
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է

Թուրքիայի հետ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնումն այլընտրանք չունի. Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Շատերն են դրամի արժեզրկման վերջին զագացումները համեմատում Վրաստանի այսօրվա զարգացումների հետ, բայց մեր պարագայում պետք չէ մոռանալ, որ Վրաստանը նորմալ զարգացող առևտրատնտեսական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի թե Թուրքիայի հետ, ինչը մենք չունենք:

Հայաստանն իր չորս հարևաններից առևտրատնտեսական հարաբերություններ ունի միայն Վրաստանի և Իրանի հետ, Իրանի մասով այդ հարաբերությունները նորմալ չի կարելի անվանել, քանի որ մենք չենք կարողանում օգտագործել այդ երկրի ամբողջ հնարավորությունները արևմտյան սանկցիաների և այլ պատճառներով: Դե Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում էլ, ինչպես գիտեք, հարաբերություններ չունենք: Արդյունքում նորմալ առևտրատնտեսական կապեր մեր հարևան երկրներից ունենք միայն Վրաստանի հետ, որը մեզ միակ կապող օղակն է Ռուսաստանի Դաշնության հետ:

Ադրբեջանի հետ նման հարաբերություններ ունենալը դեռևս անհնար է, իսկ Թուրքիայի հետ նման հնարավորություններ եղել են և կան:

Դրամի արժեզրկման վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի մեր դիվանագիտական հարաբերությունները վերականգնենք Թուրքիայի հետ և նորմալ առևտրատնտեսական շփումներ զարգացնենք 75 միլիոն բնակչություն և զարգացած տնտեսություն ունեցող մեր հարևան երկրի հետ:

Այսօրվա վիճակում ենք հայտնվել նաև այն պատճառով, որ մեր ունեցած «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ ենք դրել», այսինքն մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պետք է նվազեցվի մեր հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում, իսկ այդ հարևան երկրների ցանկում առաջին տեղում է Թուրքիան, որի հետ նորմալ հարաբերություններ ունենալը մեզ շատ է անհրաժեշտ, քանի որ ոչ Թուրքիան ոչ էլ մենք տարածաշրջանի քարտեզից չենք տեղափոխվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում