Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Իմ թափթփվածությունը և անպարտաճանաչությունը բխել են անձնական պատճառներից. Սուրեն Սուրենյանց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց Սուրեն Սուրենյանցի գործի դատավարությունը:

Սուրենյանցն այսօր դատարան էր ներկայացել առանց բերման ենթարկվելու:

Նախորդ նիստին իր բացակայությունը նա պատճառաբանեց ծնկի հիվանդությամբ, ասաց, որ բուժում է ստանում և համապատասխան փաստաթուղթ կներկայացնի:

Սուրեն Սուրենյանցը միջնորդություն չներկայացրեց արագացված ընթացակարգով գործը քննելու վերաբերյալ, որովհետև հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախաքննության ընթացքում Սուրենյանցն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և զղջացել կատարածի համար:

Հիմա էլ էր զղջում, բայց միայն նրա համար, որ պարտքով վերցրած գումարը ժամանակին չէր վերադարձրել:

Իր գործը Սուրեն Սուրենյանցն անվանեց պարտքուպահանջի խնդիր, որը այսօրվա նիստի դրությամբ արդեն հարթված է, իսկ կազմված գործն անվանեց «սցենար»:

Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գրիգոր Ղասաբյանի խոշոր չափի՝ 508 հազար դրամը խարդախության եղանակով հափշտակելու համար:

Դատաքննությունն սկսվեց Հալեպում ծնված, ներկայումս Հրազդան քաղաքում բնակվող, իր խոսքերով՝ «բնականաբար, հայ, ՀՀ քաղաքացի» և այս գործով տուժող Ղասաբյանի հարցաքննությունից:

Վերջինս անմիջապես աչքի ընկավ արագախոսությամբ և մեկնաբանեց, թե այդպես է խոսում, որովհետև տրամադրությունը շատ բարձր է՝ «գումարի հետ կապված». Սուրեն Սուրենյանցը վերադարձրել էր պարտքն ամբողջությամբ:

Ըստ տուժողի՝ Ինքն ու Սուրենը միշտ էլ լավ ընկերներ են եղել՝ անցյալում էլ, հիմա էլ:

Քրեական գործից կատարված հրապարակումներից պարզ դարձավ, որ այս քրեական գործի հակադիր կողմերում հայտնված ընկերները ծանոթացել էին 2011 թվականի սկզբին, իսկ գումարներ Սուրենյանցը սկսել էր վերցնել մայիսից:

Ղասաբյանը ներկայացրեց, որ «իր լավ ընկեր» Սուրենը մտադրվել էր բիզնեսով զբաղվել, գումարի խնդիր ուներ, ինքը նրան տրամադրել էր հազար դոլար:

Սկզբում տուժողը չհիշեց, թե ինչ բիզնեսի մասին էր խոսքը, հետո կամաց-կամաց վերհիշեց, որ տպագրական թղթի հետ կապված գործ էր, որից ինքը գլուխ չի հանում:

Տուժողը դժվարությամբ վերհիշեց նաև, թե որ պահին էր մտադրություն ունեցել Սուրենյանցի հետ թղթի բիզնես անել, որ պահից էր հրաժարվել այդ մտքից, որովհետև ինքը շատ զբաղված մարդ էր:

Հազար դոլարը Սուրենյանցին տվել էր 2011 թվականի մայիսին «Հայաստան» առևտրի կենտրոնի սրճարանում: Այդ գումարը տվել էր պարտքով, դիվիդենտներ չէր ակնկալել Սուրենյանցի բիզնեսից, որովհետև իրենք շատ լավ ընկերներ էին, Սուրենյանցն էլ խոստացել էր հինգ-վեց ամսից գումարը վերադարձնել:

Այնպես էր ստացվել, որ հունիսին Ղասաբյանի դուստրն ավարտել էր Բրյուսովի անվան համալսարանը, և հայրը, բնականաբար, սկսել էր համապատասխան աշխատանք փնտրել դստեր համար՝ ինչպես ընդունված է մեզանում:

Սուրենյանցին համարելով մեծ շրջապատի տեր և հարկավոր կապեր ունեցող՝ նրան ևս ասել էր դստերն աշխատանքով ապահովելու մտահոգության մասին:

Եվ Սուրենյանցը, իմանալով, որ աղջիկը հակված է արտաքին գործոց նախարարությունում աշխատելուն, խոստացել էր այդ գործը գլուխ բերել այնտեղ աշխատող իր ընկերների միջոցով:

Այնուհետև Սուրենյանցը զանգահարել և տեղեկացրել էր, թե հիշյալ նախարարությունում աշխատելու համար լավ կլինի, որ աղջիկը սովորի ամերիկյան համալսարանի դիվանագիտական դասընթացներում, որտեղ ուսանելու համար հարկավոր էր վճարել 110 հազար դրամ: Սուրենյանցը համաձայն էր եղել հենց ինքն էլ կատարել վճարումը. նա այդ գումարը Մամուլի տան մոտ վերցրել էր Ղասաբյանից, որ վճարում կատարի ամերիկյան համալսարանում:

Կարճ ժամանակ անց Սուրենյանցը Ղասաբյանին տեղեկացրել էր, թե աշխատանքի տեղավորման գործն ընթացքի մեջ է, դասընթացներում գրանցելունը՝ նույնպես, հիմա էլ հնարավորություն է առաջացել, որ հատուկ ծրագրով՝ ակցիայով, աղջկան մեկ շաբաթով մամուլի ակումբի կողմից ուղարկեն Ֆրանսիա՝ լրագրողական գործուղման: Այդ հաճելի ուղևորության համար աղջկա հայրը պետք է վճարեր ընդամենը 71 եվրո՝ մուտքի փաստաթղթերի համար:

Գրիգոր Ղասաբյանին դուր էր եկել առաջարկությունը, նա դեմ չէր եղել դստերը 71 եվրոյով ուղարկել Ֆրանսիա: Եվրոները անմիջապես տրվել էին Սուրենյանցին մայրաքաղաքի Ազատության պողոտայում:

Ապա ժամանակն անցել էր, ու ոչ Սուրենյանցն էր թղթի բիզնեսն սկսել, ոչ Ղասաբյանի դուստրն էր ամերիկյան համալսարանում դիվանագիտական դասընթացներ անցել, ոչ էլ գոնե մեկնել էր Ֆրանսիա՝ լրագրողական գործուղման:

Ըստ տուժողի՝ Սուրենյանցը զանգահարել էր, ներողություն խնդրել, որ չկարողացավ օգտակար լինել, և խոստացել էր պարտքը հնարավորինս շուտ մարել: Ցավոք, նա այդ ընթացքում խնդիրներ էր ունեցել, դեղորայք գնել ու չէր կարողացել գումարը վերադարձնել:

Տուժողն ասաց, թե պատկերացում չի ունեցել խնդիրը քաղաքացիական դատավարության կարգով լուծելու հնարավորության մասին, ինչպես հասկացել, այդպես է արել:
Ղասաբյանն ընդգծեց, որ Սուրենյանցի հետ երբեք չի վիճաբանել, վերջինս երբեք չի հրաժարվել պարտքից, նրան ճանաչելով՝ ինքը երբեք չի մտածել, թե նա կարող է խաբել, բայց դե՝ «սենց են դեպքերը զարգացել»:

Տուժողը շնորհակալ եղավ, որ դատարանի օգնությամբ իր գումարն ստացել է:

Դատական նիստին ուշացումով ներկայացավ գործով միակ վկան՝ տուժող Գրիգոր Ղասաբյանի դուստրը:

Ճիշտ է, հայրիկի լավ ընկեր Սուրենյանցն աշխատանքի տեղավորելու հարցում չէր աջակցել, բայց աղջիկն առանց աշխատանքի չէր մնացել, և ուշացման պատճառն էլ աշխատանքն էր եղել. նա ճարտարագիտական համալսարանում կրթության որակի վերահսկման ավագ մասնագետ է:

Աղջիկն ասաց, թե Սուրեն Սուրենյանցի անունն անգամ երբեք չէր լսել մինչև քրեական գործով վկա դառնալը:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ հայրիկը, այնուամենայնիվ, դստերն իրազեկել էր, թե աշխատանքի տեղավորման գործն ստանձնել է իր ընկեր Սուրեն Սուրենյանցը:

Այս վկան էական ոչինչ չավելացրեց հայրիկի ասածին: Դատավորի հարցին, թե Սուրենյանցի խոստացած աշխատանքին երկար սպասելով՝ ե՞րբ հիասթափվեց, վկան աղջկական պատասխան տվեց. «Օյ, նոյեմբերի վերջերին»:

Տուժող Ղասաբյանը նախաքննական ցուցմունքներից մեկում նշել էր, որ Սուրենյանցն իրեն մեկ անգամ հյուրասիրել էր ռեստորանում, ապա վեց հազար դրամ տվել, որ ինքը հասնի Հրազդան: Հետևաբար, հյուրասիրության և տաքսու գումարները պարտքից հանելով՝ ինքը Սուրենյանցից պահանջում էր 480 հազար դրամ:

Բանն այն է, որ մինչև 500 հազար դրամի հափշտակության դեպքում արարքը կորակվեր ոչ թե 178 հոդվածի երկրորդ, այլ՝ առաջին մասով:

Նախաքննական մի ցուցմունքում էլ Ղասաբյանն ասել էր. «Ամիսներ անցան: Հասկացա, որ Սուրենյանցը խաբել է, գումարներս կորզել, հորինել է բիզնեսի մասին՝ ինձ խաբելու համար»:

Իր դատաքննական ցուցմունքում Սուրեն Սուրենյանցն ասաց, թե մտադրություն է ունեցել տպագրական թղթի բիզնեսով զբաղվել:

Հազար դոլարն անհրաժեշտ է եղել, որ մեկնի Վրաստան և այդ ոլորտում աշխատողների հետ խոսի:

Բիզնեսի համար շատ ավելի մեծ գումար էր պետք՝ մոտ 8500 դոլար: Բայց ինքը հաշվարկել էր ու եզրակացրել, որ գործը եկամտաբեր չի լինի: Դրա համար էլ հրաժարվել էր այն ծավալելուց:
Սուրենյանցը նշեց, որ անկախ Ղասաբյանի դստերն աշխատանքի ընդունելու հանգամանքից, ինքը հազար դոլարը պիտի վերադարձներ, դա պարտքով էր վերցրել:

Աղջկան ամերիկյան համալսարանում դասընթացների գրանցելու, ապա Ֆրանսիա գործուղման ուղարկելու առաջարկներն ինքն էր արել, բայց նույն այդ ժամանակ ծագած անձնական խնդիրների պատճառով չէր կարողացել զբաղվել դրանցով, ինչի համար ցավում է:

Սուրենյանցը խոստովանեց. «Իմ թափթփվածությունը և անպարտաճանաչությունը բխել են անձնական պատճառներից, որոնց մասին հարկ չեմ համարում երկար խոսել»:

Ըստ Սուրենյանցի՝ իրեն ոստիկանություն էին հրավիրել հեռախոսով: Օգոստոս ամիսն էր, լրագրողները մեծ մասամբ չէին աշխատում, դրա համար էլ քաղաքական գործիչը որոշել էր համաձայնել իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունել մեղքը, որպեսզի… ազատվի ոստիկանությունում գործադրվող հոգեբանական ճնշումից: «Գերադասեցի ճշմարտությունը բարձրաձայնել դատարանում: Ինչ-որ փուլից սկսած՝ գրում էի՝ ինչ թելադրում էին… Իմ նկատմամբ մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականություն են վարել, ինձ խոստումներ են տվել»:

Նախագահողը հարցրեց. «Գրիչը ձեր ձեռքին էր, թուղթը՝ ձեր տրամադրության տակ, ինչո՞ւ իսկությունը չեք գրել»:

Սուրենյանցը պատասխանեց. «Երբ որ ճիշտ ցուցմունք էի տալիս, ինձ ասացին՝ մեկ ա՝ ապացուցելու ենք: Առաջարկեցին՝ ճիշտ ցուցմունք կամ ազատություն, ես նախընտրեցի ազատությունը: Ցանկացած մարդ որոշակի վախեր ունի: Ես վախեցել եմ շանտաժից»:

Նախաքննական ցուցմունքում նշելով, որ հրաժարվում է պաշտպանից, Սուրենյանցն ընդունել էր. «Ղասաբյանից բոլոր գումարները վերցրել եմ իմ անձնական կարիքների համար: Ոչ մի թղթի բիզնես չէի սկսելու, աղջկան աշխատանքի տեղավորելու ուղղությամբ էլ ոչինչ չեմ արել, փողը ծախսել եմ բացառապես իմ կարիքների համար: Ես արտաքին գործերի նախարարությունում այդպիսի ընկերներ չունեի, որ նման հարց լուծեի: 110 հազար դրամը պահանջել եմ որպես մաղարիչ: Հենց այդքան պարտք էի ընկերներիցս մեկին: Ինձ գումար էր պետք՝ ոտքս բուժելու համար… Խաբեությամբ վերցրել եմ գումարները, տիրացել ու մինչև օրս չեմ վերադարձրել: Վերջին գումարը եվրոյով եմ ուզել, որ վստահություն ներշնչեմ… Զղջում եմ խաբելու և գումարներ կորզելու համար: Խնդրում եմ ներողամիտ լինել և քրեական գործ չհարուցել»:

Մարդը, փաստորեն, այնքան միամիտ էր եղել, որ քրեական հանցագործության կատարում էր խոստովանել ու խնդրել, որ քրեական գործ չհարուցվի:

Դատարանի հարցին ի պատասխան Սուրեն Սուրենյանցն ասաց. «Մարդ եմ, հոգեբանական ճնշումներին չեմ դիմացել, հավատացել եմ ինձ տրված խոստումներին»:

Սուրենյանցը միջնորդեց հարցաքննել քննիչին: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

Դատական նիստն ավարտվեց, որովհետև ավարտվել էր աշխատանքային օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում