40 տարի առաջ Sanrio ընկերությունից Յոկո Շիմիցուն ճապոնացիներին ներկայացրեց Hello Kitty մուլտիպլիկացիոն հերոսին՝ սպիտակ կատվին՝ ականջի վերևում ժապավեն: Այս հերոսուհին շատ արագ նվաճեց երկրպագուների սրտերը: Նոր տարում Sanrio-ն կտոնի ապրանքանիշի 40-ամյակը՝ Ճապոնիայի սահմաններից դուրս բացելով Hello Kitty ժամանցի այգի:
Մի քանի օր առաջ Չինաստանում կայացել է տոնական հանդիսություն՝ նվիրված Hello Kitty ժամանցի այգու շինարարության ավարտին:
Ապրանքանիշը գնահատվում է տարեկան 7 մլրդ, սակայն գովազդի վրա չի ծախսվում ոչ մի յեն:
Hello Kitty-ի հայրենիքում՝ Ճապոնիայում, վաղուց արդեն կա 2 թեմատիկ ժամանցային այգի՝ Sanrio Puroland և Harmoneyland:
Չինաստանում, սակայն, վերոնշյալ ժամանցային այգում բացի գլխավոր հերոս Hello Kitty-ից՝ կլինեն նաև մուլտֆիլմերի 40 այլ հերոսներ:
Այգու կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 330 մլն դոլար: 9.5 հա տարածքում կա նաև 5 թեմատիկ դղյակ: Այգու տարածքում տեղի կունենան նաև մշակութային իրադարձություններ:
Այգու բացումը նախատեսված է 2015-ի հունվարի 1-ին:






















































