Այրի Ֆաբիոլա թագուհին, որը Բելգիայի ներկայիս Ֆիլիպ թագավորի հորաքույրն է, մահացել է ուրբաթ երեկոյան 87 տարեկանում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով արքայական պալատի հայտարարությունը:
1993-ին մահացած Բելգիայի Բոդուեն թագավորի կինը մահացել է Բրյուսելի հյուսիսում գտնվող Սթեյվենբերգ պալատում: Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում նա շատ թույլ էր: Վերջին անգամ այրի թագուհին հասարակության մեջ հայտնվել է 2013-ի հուլիսի 31-ին` ամուսնու մահվան օրը:
Հավատացյալ կաթոլիկ և կրթությամբ բուժքույր Ֆաբիոլա դե Մորա-ի-Արագոնը Բոդուենի հետ ամուսնացել է 1960-ի դեկտեմբերի 15-ին` դառնալով բելգիացիների 5-րդ թագուհին: Նրանք երեխաներ չունեին, ուստի Բոդուենի մահից հետո` 1993-ին, գահը ժառանգել է նրա եղբայր Ալբերտը:








































