Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է իր` «Չելսի» վերադառնալու որոշման մասին:
Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան ակումբ է վերադարձել 2013 թվականի ամռանը:
«Ես շրջագայել եմ Եվրոպայով, փորձ ձեռք բերել: Այնուհետև պետք է որոշեի, թե որտեղ կցանկանայի շարունակել աշխատել: Հեշտությամբ Անգլիա վերադառնալու որոշում կայացրեցի: Ինչու «Չելսի՞»: Քանի որ այժմ այն ամբողջովին այլ նախագիծ է: Երբ թիմ եկա 2004-ին, մենք կառուցեցինք «Չելսի»-ն, որի արմատը խաղացել է ևս 8-9 տարի: Ֆուտբոլի համար դա մի ամբողջ հավերժություն է:
Այժմ այն «Չելսի»-ի դարաշրջանն ավարտվել է և թիմին վերակառուցում էր պետք: Նոր թիմ կառուցելու համար տարիներ են անհրաժեշտ` նախկին «Չելսի»-ի հաջողությունը կրկնելու համար»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































