Friday, 10 07 2026
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Ինչ է արել Վատիկանը Ցեղասպանությունը կանխարգելելու համար

«Զենիթ» լրատվական գործակալությունը հրապարակել է հարցազրույց գերմանացի հայտնի պատմաբան Միքայել Հեսեմանի հետ, որն ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Հայոց ցեղասպանության նկատմամբ Վատիկանի դիրքորոշման մասին: Այս մասին հայտնում է ֆրանսիական «Յառաջը»:

Հարցազրույցում լրագրողի արցին՝ ինչո՞ւ են շատերը քննադատում Պիոս ԺԲ պապին այն պատճառով, որ ակնհայտ կոշտ դիրքորոշում չի ունեցել Հրեական ողջակիզումը կանխարգելելու համար, պատմաբանը պատասխանը գտնելու համար ուսումնասիրել է Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության մասին շուրջ 2.000 էջանոց փաստաթուղթ և պարզել, որ Պիոս ԺԲ-ն մինչ Հռոմի քահանայապետ լինելը՝ որպես Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, ծանոթ է եղել 1915-ին Բենեդիկտոս ԺԵ պապի՝ Հա­յերի ջար­դե­րը դադ­արեցնե­լու մեծ ջան­քե­րին, որոնք ապար­դյուն են եղել և նույ­նիսկ ավե­լի են գրգռել Մեհ­մեթ Ե. սուլթա­նի և Երի­տթուրքե­րի ատե­լու­թյունը հա­յերի նկատ­մամբ:

Պատ­մա­բան Հեսե­մանը հասկացել է, որ վե­րոն­շյալ եղելությունը Պիոս ԺԲ-ին ստի­պել է ավե­լի զգույշ լինել Ադոլֆ Հիտ­լե­րի հետ, և ջա­նացել է հրեանե­րին ավե­լի օգ­տա­կար լինել ծա­ծուկ մի­ջոց­նե­րով: Հես­եմանը մի քանի կարևոր փաս­տեր է ի հայտ բե­րել, ըստ որոնց՝ Վա­տիկանը տե­ղյակ է եղել Հա­յոց ցեղաս­պա­նու­թյան գրե­թե բո­լոր ման­րա­մաս­նե­րին և այդ մա­սին հայտնել է մի­ջազ­գա­յին հանրությանը և իր աղ­բյուրնե­րի տեղեկու­թյուննե­րի հի­ման վրա փաս­տել, որ թուրքա­կան կառավա­րու­թյունը ցանկանում է իսպառ բնաջնջել հայ­կա­կան տար­րը Թուրքիայից: Վա­տիկանը տե­ղյակ է եղել նաև հայ Իգնա­տիոս Մա­լոյան եպիս­կո­պոսի սպա­նու­թյան մա­սին:

1915-ին պա­պական նվիրակ Տոլ­չեն սուլթա­նի մեծ վե­զիրին հոր­դո­րել է դադ­արեցնել հա­յերի սպա­նու­թյուննե­րը: Նույն նվիրա­կը 1915-ին մեծ ար­գելքներ հաղ­թա­հարե­լով՝ Մեհ­մեթ Ե.-ին փո­խան­ցել է Բե­նեդիկ­տոս ԺԵ պա­պի նամակը, որով Հռո­մի եպիս­կո­պոսա­պետը սուլթա­նից խնդրում էր գթա­սիրտ լինել ան­մեղ հա­յերի նկատ­մամբ: Ավե­լի՛ն. պա­պական նվիրակ­նե­րը աշ­խա­տել են նաև Թուրքիայի դաշ­նա­կից­նե­րի հետ՝ նրանցից խնդրե­լով միջ­նորդել դադա­րեցնե­լու հա­յերի ջար­դե­րը: Այս բոլորը ի դերև են եղել և ավե­լի են սրել հա­յերի վի­ճակը Թուրքիայում:

Ըստ պատ­մա­բան Հես­եմա­նի՝ 1915-16-ին Արևմտյան Հայաստա­նում բնա­կվող 100 հայ կա­թողի­կենե­րից շուրջ 87-ը սպան­վել է, որ տո­կոսա­յին հա­րաբե­րու­թյամբ նույնիսկ ավե­լի է, քան սպան­ված հայ առաքելականնե­րը՝ շուրջ 75-ը 100-ից: Բե­նեդիկ­տոս ԺԵ-ն մի ան­գամ ասել է. «Դժբախտ հա­յերը գրե­թե ամբողջությամբ ու­ղարկվեցին ոչնչաց­ման»։ Իսկ նվիրակ Տոլչեն պաշտպա­նելով հա­յերին՝ ասել է պա­պին, թե ինքը կորցրել է Թա­լեաթ փա­շայի կամ իր խոսքով՝ այդ մասոնական Մեծ վար­պե­տի բա­րեհաճ վե­րաբեր­մունքը իր նկատ­մամբ:

Պատ­մա­բան Հես­եմանի խո­սքով՝ երբ 2013-ի հունիսին Ֆրանցիսկոս պա­պը հայ­տա­րարեց, թե Հա­յոց ցեղասպանությունը «20-րդ դա­րի առա­ջին ցեղասպանությունն է», Ան­կա­րան Վա­տիկա­նից հետ կանչեց իր դես­պա­նին: Պատմա­բանը իր հար­ցազրույ­ցում փաս­տում է, որ բո­լոր չե­զոք պատ­մա­բան­նե­րը քաջ գի­տեն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բո­լոր զար­հուրե­լի մանրամասները:

 

2015-ին Վա­տիկանը նա­խատե­սում է հրա­տարա­կել մի գիրք, որում տեղ պիտի գտնեն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին պատ­մա­կան եզա­կի տե­ղեկու­թյուններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում