Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները ծափահարում են Ս. Սարգսյանի վարած արտաքին քաղաքական կուրսը

Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին ասաց, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ակնկալելի՞ էր, որ, բացի Հանրապետականից, մյուս խմբակցություններն էլ, բացառությամբ «Ժառանգության», կողմ կքվեարկեին ԵՏՄ համաձայնագրին, Շարմազանովը պատասխանեց. «Մենք դեռևս սեպտեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահը Մոսկվայում խոսեց մեր պատրաստակամության, մեր որոշման մասին ՝ ՄՄ-ին միանալու, այնուհետև նաև ԵՏՄ-ին միանալու, դուք հիշում եք, թե ինչ քննադատության ալիք առաջացավ. խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր առ այսօր իրենց կարծիքին են, այլ այն քաղաքական գործիչներին, այն թիմերին, որ իրար հերթ չտալով՝ քննադատում էին նախագահի որոշումը, խոսում էին նսեմացման, արժանապատվության, վասալացման մասին: Իսկ այսօր հարյուր երեք կողմը ցույց տվեց, որ, բացի «Ժառանգություն» խմբակցությունից, Էդմոն Մարուքյանից, Նիկոլ Փաշինյանից, մնացած բոլորն իրենց քվեարկությամբ ընդունեցին, որ ՀՀ նախագահի վարած արտաքին քաղականության կուրսը ոչ միայն ընդունելի է, այլև ծափահարում են այդ քաղաքական կուրսին»:

Ըստ Շարմազանովի՝ եթե նրանք շահագրգռված էին մեր ժողովրդի ապագայով, կարծում էին, որ այդ պայմանագրին միանալը բացասական է, թող ազնիվ լինեին ներկա լինել խորհրդարանում և այն, ինչ ասում էին լրատվամիջոցներին, խորհրդարանում էլ ասեին. «Ես ընդունում եմ մարդկանց սկզբունքային որոշումը, պոպուլիզմը որևէ մեկի քաղաքական քաշը չի ավելացնում»: ՀՀԿ խոսնակը հարգում է այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ԵՏՄ պայմանագրի դեմ բողոքի ակցիա էին անցկացնում այս օրերին:

Մեր հաջորդ հարցին, թե գուցե արտաքին քաղաքականության վերաբերյալ համաձայնությունը թույլ տա իշխանություններին և իշխանափոխություն պահանջող Եռյակին համաձայնության գալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իրենց իրավունքն է։ ՀՀ սահմանադրությամբ՝ ցանկացած մարդ և կուսակցություն ինքն է որոշում ինչպիսի պայքար վարել, ցանկացած կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը վարել: Երբ թիմը իշխանության մեջ չէ, պետք է նման պայքար վարի»:

Նրա խոսքերով՝ այսօր ամբողջական իշխանափոխության, պետության ղեկավարի հրաժարականի հարց գոյություն չունի. «Դրա ապացույցն է մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահավաքը, որին միացավ երեք պատգամավոր: Ամբողջական իշպանափոխության հարցը արհեստածին հարց է»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում