Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պահանջվում է վարչապետ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` իշխանական վերնախավում քննարկվում է նախագահական ընտրություններից հետո կառավարության կազմի փոփոխման հարցը, այդ թվում` նաև վարչապետի: Մեր տեղեկություններով` այժմ նախագահ Սերժ Սարգսյանը փնտրտուքի մեջ է, նա վարչապետի թեկնածուների է դիտարկում, հավանական թեկնածուների մեջ է նաև ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Քննարկվում է նաև այն տարբերակը, որ հարմար թեկնածու չգտնելու դեպքում կշարունակի պաշտոնավարել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը վարչապետ է եղել 1996թ. նոյեմբերից մինչև 1997թ. մարտ ամիսը: Նա վարչապետ է նշանակվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետո, իսկ այնուհետև Հայաստանում վարչապետ է նշանակվել Ռոբերտ Քոչարյանը:

Ա. Սարգսյանն այժմ բնակվում է Անգլիայում, այնտեղ ծավալում բիզնես-գործունեություն: Անցած տարի ռուսական «Ռեգնում» և «Դելովոյ Պետերբուրգ» լրատվամիջոցներում հրապարակվեց, որ նա պատրաստվում է 30 մլրդ ռուբլի ներդնել Լենինգրադյան շրջանի ջրամատակարարման համակարգում:

«Հայաստանի նախկին վարչապետ ու Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը և Լենինգրադյան շրջանի ղեկավար Վալերի Սերդյուկովը հուշագիր են ստորագրել Նովոլադոգյան ջրատարի նախագծի շուրջ համագործակցության մասին, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ ռուբլի: Շրջանը ներդրողներ էր փնտրում 4 տարի, և հայ պետական նախկին գործչի ընկերությունը միակն էր, որ համաձայնեց ներդրումներ կատարել այդ շինարարության մեջ, ինչը փորձագետները կասկածելի են համարում: … Հայկական շրջաններում առանց հպարտության պատմեցին, որ Արմեն Սարգսյանն ամենաազդեցիկ հայն է բրիտանական արքունիքում», – նշված էր հրապարակման մեջ:

Այս հրապարակումից հետո հայկական մամուլում մեկնաբանություններ հնչեցին` իսկ ինչու նա որևէ ներդրում չի կատարում Հայաստանում և ինչու է իր հսկայական ֆինանսական ռեսուրսները ներդնում միայն այլ երկրներում` մանավանդ, որ Ա. Սարգսյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Ս. Սարգսյանի հետ, իսկ վերջինս էլ արտերկրի ներդրողներին ու հատկապես սփյուռքահայերին անընդհատ հորդորում է մեր երկրում ներդրում կատարել:

Ա. Սարգսյանը միջազգային կառույցներում ունեցած իր կապերով կարողանում է օգտակար լինել նաև գործող իշխանություններին: Ասում են, որ նրան որոշակիորեն հաջողվել է մեղմել միջազգային կառույցների բացասական վերաբերմունքը Ս. Սարգսյանի նկատմամբ` կապված 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ:

Արմեն Վարդանի Սարգսյան (ծ. 1953, հունիսի 23, Երևան), հայ քաղաքական գործիչ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

• 1979-84-ին` ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ,
• 1984-85-ին` Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)` այցելու դասախոս,
• 1985-92-ին` ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս,
• 1990-92-ին` ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ,
• 1992-93-ին` ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում,
• 1993-94-ին` ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան` Եվրամիությունում,
• 1995-96-ին` ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ առաքելության դեսպան, ՀՀ դեսպան` Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան` Վատիկանում, ՀՀ դեսպան` Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում,
• 1996-97-ին` ՀՀ վարչապետ,
• 1998-2000-ին` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում