Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահություն է հայտնել, որ «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է հիանալի դրսևորել իրեն նաև Պրեմիեր Լիգայում: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Ֆրանսիացի մասնագետը հայտարարել է այդ մասին, երբ տեղեկացել է, որ գալիք մրցաշրջանում Գվարդիոլան վերսկսելու է մարզչական գործունեությունը:
«Ես պատկերացնում եմ, թե ինչպես Վիլանովան կաշխատեր «Չելսի»-ում: Նա հիանալի ֆուտբոլիստներ կունենար: Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, սակայն ներկայումս լոնդոնյան ակումբը մարզում է Ռաֆայել Բենիտեսը, ով նույնպես վատ մասնագետ չէ: Պեպն իր մարզչական գործունեությունը սկսել է կատալոնական ակումբում, որի կազմում հզոր ֆուտբոլիստներ էին խաղում: «Չելսի»-ում, սակայն, նա նույնպես կարող է աշխատել հզոր խաղացողների հետ»,- հայտարարել է Վենգերը:







































