Saturday, 11 07 2026
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան

Ղազախստանն ու Բելառուսը մտածում են որքան հնարավոր է՝ շատ բան պոկեն ՌԴ-ից. Վահրամ Բաղդասարյան

ԵՏՄ-ի հետ կապված մտավախությունը ոչ թե այն է, որ մենք միացանք այդ կառույցին, այլ այն, թե ինչպես կարող ենք մեր տնտեսական քաղաքականությունը վարել այնպես, որ այս իրավիճակում կարողանանք օգուտներ քաղել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ տնտեսական շահ քաղել ԵՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ այդ միության անդամ որոշ երկրներ իրենց դժգոհությունն են հայտնում Ռուսաստանի միանձնյա որոշումներից, և արդյոք Հայաստանը ԵՏՄ-ի հետ կապված մտավախություններ չունի՞:

Բաղդասարյանի խոսքով՝ ԵՏՄ-ից այս իրավիճակում օգուտներ քաղելու հնարավորությունը կախված է մեր աշխատելաոճից ու գործելաոճից:

«Ինչ վերաբերում է նրան, որ ԵՏՄ անդամ որոշ երկրներ կարող են որոշել ու դուրս գալ միությունից, ապա այդ միությունը որևէ մեկի համար արգելք չի հանդիսանում, և ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է դուրս գալ՝ ճանապարհը բոլորի համար բաց է: Բայց պետք է նկատի ունենալ, որ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր այս իրավիճակում մտածում է՝ քանի որ ՌԴ-ի դեմ կան պատժամիջոցներ, որքան կարելի է՝ շատ բան պոկել ու օգուտ քաղել»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն է՞լ է այդ մտայնությամբ անդամակցում ԵՏՄ-ին, Բաղդասարյանն արձագանքեց. «Ոչ, մենք այդ մտայնությամբ չենք մտնում, մենք կարծում ենք, որ ամեն բան պիտի գնա իր բնականոն հունով: Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը միանձնյա է որոշումներ կայացնում, այնտեղ խնդիրները կոնսենսուսով են լուծվում: ԵՏՄ-ում մենք ունենք հավասար ներկայացուցիչներ, միայն մեկ պարագայում կոլեգիայում մենք առայժմ՝ մինչև 2016-ի փետրվարը, երեք նախարարով մեկ ձայն կունենանք, որը ժամանակավոր բան է»:

Դիտարկմանը, թե ՌԴ-ն պարբերաբար խախտում է այդ հավասարության սկզբունքը, որի մասին է վկայում Լուկաշենկոյի հայտարարությունը, թե մենք շան լակոտներ չենք ու թույլ չենք տա մեզ անտեսել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դուք հայտարարություններին մի հետևեք, այլ գործընթացներին: Այս պահին, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար՝ և Նազարբաևը, և Լուկաշենկոն, որոնք հզոր երկրների ղեկավարներ են, մտածում են՝ որքան շատ քննադատողի դերում լինենք, այնքան շատ բան կարող ենք պոկել Ռուսաստանից: Բայց ինձ թվում է՝ այդպես չէ, բոլորը հավասար իրավունքներ ունեն, և ոչ մեկը չի ստիպում մնալ ԵՏՄ-ում»:

Հիշեցմանը, որ մասնավորապես Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հավասարություն չկա, դրանք ավելի շատ վասալային են, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Նայած ինչ աչքերով եք նայում: Ես չեմ տեսել որևէ խնդիր, որը Հայաստանը թղթի վրա գրած լինի, և դա փոփոխության ենթարկվի: Եթե դուք ուշադիր լինեք, այդ պայմանագրում ի վնաս Հայաստանի ոչ մի կետ չկա: Հակառակ դեպքում այդ պայմանագիրը կգրեինք ոչ թե մենք, այլ իրենք, և կվավերացնեին այն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում