Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Գերմանիայի հատուկ ծառայությունները ԱՄՆ լրտեսումների մասին իմացել են դեռ 2005-ին. ԶԼՄ-ներ

Գերմանիայի հատուկ ծառայությունները ԱՄՆ լրտեսումների մասին իմացել են դեռ 2005-ին: Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով գերմանական BND արտաքին հետախուզության ծառայության գաղտնի զեկույցին:

«Փաստաթուղթը հաստատում է. դեռ զրոյական թվականների կեսին արտաքին հետախուզությունը տեղեկություններ է ունեցել, որ Գերմանիան ԱՄՆ-ի համար ոչ միայն արժեքավոր գործընկեր է, այլև լրտեսության կոնկրետ թիրախ»,- գրում է պարբերականը:

Ամսագիրը նշում է, որ զեկույցը «բավական ուսանելի է նաև այն պատճառով, որ բացահայտում է 2013թ. Էդվարդ Սնոուդենի հրապարակած տեղեկատվության գործով բացատրություններն ու հավաստիացումները: Մասնավորապես, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է ԱՄՆ-ի կողմից Գերմանիային լրտեսելու մասին, Գերմանիայի կանցլերի գերատեսչության և երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաջորդաբար հայտարարել են Գերմանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների բարեկամության, 2 երկրների իշխանությունների սերտ համագործակցության և ամուր անդրատլանտյան կապերի մասին:

Զեկույցում ասվում է, որ 2005թ. սկզբին BND-ում փորձաքննության է ենթարկվել ամերիկյան արտադրության բարձր տեխնոլոգիական տեսահսկման սարք, որը վաճառքի է հանվել Գերմանիայում: Հատուկ ծառայությունները սարքով հետաքրքրվել են, որովհետև դրանում համեմատաբար պարզ նկարագրության հետ տեղադրված է եղել չափազանց լուրջ ծրագրային ապահովում:

Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ սարքն ազդանշաններ է ուղարկում IP-հասցեին, որը կարող է պատկանել ԱՄՆ զինված ուժերին: Պարզվել է նաև, որ սարքը հնարավոր է կառավարել հեռակա, քանի որ այն նկարագրության մեջ չնշված գաղտնի գործառույթներ ունի: Ըստ BND-ի մասնագետների եզրակացության՝ Գերմանիայի քաղաքացիները, որոնք իրենց գրասենյակում այդպիսի սարք են դրել, կարող էին հայտնվել ամերիկյան հետախուզության հսկողության տակ:

Հաղորդվում է նաև, որ ամերիկյան ընկերությունը սարքը վաճառել է չհիմնավորված ցածր գնով և ձգտել է այն առաջարկել «պաշտպանական արդյունաբերության ոլորտում աշխատող, բարձր տեխնոլոգիաներով զբաղվող և ԱՄՆ ընկերությունների հետ մրցակից ընկերություններին, անվտանգության նախարարություններին, գերատեսչություններին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում