Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Աշխարհը լավաշի անցքերից

Լավաշի նկատմամբ հայկական իրավունքների ճանաչումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանում առաջացրել է հաղթական զգացումներ ու զգացմունքներ՝ գրգռելով ազգային հպարտությունը: Ոգևորիչ է իհարկե, որ լավաշը ճանաչել են հայկական, չնայած այն յուրացնելու թուրք-ադրբեջանական փորձերին: Միայն թե այդ ճանաչումից առաջացած հաղթական բացականչություններն ու էմոցիաները կարծես թե հատել են ադեկվատության սահմանն, ու այնպիսի տպավորություն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ասենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն է ճանաչել, կամ Թուրքիային ստիպել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մյուս կողմից հասկանալի է, որ երբ իշխանությունը չունի հասարակությանը հպարտության, ինքնագնահատականի բարձրացման, ձեռքբերումների ավելի ծանրակշիռ պատճառներ, առիթներ ու օրինակներ ներկայացնելու հնարավորություն, մնում է գեներացնել «լավաշային հաջողությունները» այն աստիճան, որ դրանք սերտորեն առնչվեն արդեն համապետական և համազգային ռազմավարական հաջողությունների հետ հասարակական էմոցիոնալ ընկալման տիրույթում: Իսկ այդ ընթացքում իրական համապետական և համազգային տիրույթում մարտահրավերները հասունանում են իրար հետևից, ընդ որում՝ իրար հետևից մնալով անպատասխան կամ ստանալով անհամարժեք պատասխաններ, ինչպես, օրինակ, «լավաշը»:

Լավաշը պետք է լիներ ընդամենը մի դրվագ ինֆորմացիոն հոսքում, որովհետև այդ հոսքում առկա են հասարակական միքտը զբաղեցնելու «արժանի» տասնյակ այլ կարևոր թեմաներ ու իրադարձություններ: Ի վերջո, սեղանին դրված է երկրի անկախության, ինքնիշխանության հարցը, որից էլ բխում են ֆիզիկական անվտանգության հարցերը: Ի վերջո, երկրում շուտով լավաշ թխող կամ ուտող չի մնալու, որովհետև արտագաղթի ցուցանիշները ունեն այնպիսի տեմպեր, որ սպառնում են դեմոգրաֆիական կայունությանը: Վերջիվերջո, լավաշը հայկական են ճանաչել, և մենք ցնծում ենք՝ չտալով մեզ հարցը՝ իսկ Հայաստանը աշխարհում ճանաչո՞ւմ են և ինչո՞վ են ճանաչում: Այս խնդիրն, ընդհանրապես, Հայաստանում դիտարկվել է լոկ մատների արանքով կամ այսպես ասած՝ լավաշի անցքով:

Անկախության ավելի քան երկու տասնամյակում Հայաստանն այդպես էլ չի գտել աշխարհին ներկայանալու իր տարբերակը: Փոխարենը գտնվում են ազգային սնապարծության կամ փառասիրության բավարարման «արհեստական խմորիչներ», որոնցով հասարակական կեղծ տրամադրություններ, պաթոս է թխվում, ինչի նպատակն էլ հենց առարկայական խնդիրներից հանրային ուշադրության և գիտակցության շեղումն է, պետական մակարդակում անհաջողություններն ազգային սնապարծության մակարդակում կոծկելը, քողարկելը:

Հայաստանն աշխարհում ճանաչելի էր ղարաբաղյան շարժմամբ, հետո՝ պատերազմի ընթացքում հաղթանակով, որի հիմքում, իհարկե, այն քաղաքակրթական արժեքներն էին, որոնց պաշտպանության դիրքերից հանդես էր գալիս հայկական կողմը դեռևս ղարաբաղյան շարժումից ի վեր: Այդ ամենը, սակայն, զարգացում չունեցավ, և հրադադարից հետո Հայաստանը որևէ կերպ անկարող եղավ զարգացնելու աշխարհում իր ճանաչողության դիապազոնը, ձևավորելու իր դեմքը և կտրվելու ռուսական կամ սովետական ասոցացումից:

Աշխարհում այսօր Հայաստանը ճանաչում են որպես Ռուսաստանի կամ Սովետական միության մաս: Ընդ որում, այստեղ քաղաքական մոտիվներ չկան: Պարզապես Հայաստանը մտաբերում կամ այսպես ասած՝ տեղն են բերում միայն այն ժամանակ, երբ ասվում է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություն է: ԽՍՀՄ-ից դուրս Հայաստանը հայտնի չէ: Կարելի էր մտածել, որ երկու տասնամյակը շատ քիչ է հայտնի դառնալու համար, սակայն բանն այն է, որ Հայաստանի դեպքում կար մի կարևոր առանձնահատկություն՝ ղարաբաղյան շարժումն ու ծավալված պատերազմը Հայաստանի համար աշխարհում ճանաչելի դառնալու բազա էին՝ կրկնում եմ. նախ և առաջ իրենց հիմքում ընկած արժեհամակարգային մոտիվացիայի շնորհիվ՝ այդ շարժմանն ու պատերազմում Հայաստանը Ղարաբաղի հետ միասին պաշտպանում էր այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքը: Այդ հիմքը բավական պատկառելի բազա էր աշխարհում ճանաչելիությունը զարգացնելու և ամրացնելու համար, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Ավելին, բազան մսխվեց, այսպես ասած՝ փոխանակվեց «էլիտաների» անձնական կամ խմբակային հարստության և անվտանգության հետ:

Պետք է, իհարկե, խուսափել թյուրընկալումից կամ թյուրըմբռնումից: Աշխարհում ճանաչվածությունը նպատակ կամ ինքնանպատակ չէ, այլ արդյունք, արդյունքի ինդիկատոր: Չկա աշխարհում որևէ հաջողության հասած պետություն և ժողովուրդը, որը քաղաքակիրթ հանրության շրջանակներում չունի ճանաչման իր բաժինը: Ընդ որում, խոսքը ոչ թե քաղաքական, գիտական կամ այլ նեղմասնագիտական, այլ հասարակական ճանաչվածության մասին է, երբ Հայաստան կամ Արմենիա անունը ինչ-որ բան կասի մինչև Ռուսաստան կամ «Սովետ Յունիոն», կամ էլ ծայրահեղ դեպքում՝ Ցեղասպանություն հասկացություններին հասնելը: Բայց դրա համար պետք է լինել ներկայով լիարժեք ապրող ինքնիշխան պետություն, լինել հասարակություն, որի հավակնությունները չեն սահմանափակվի լավաշի հաղթանակով, այլ կվերադառնան այն արժեքներին, որոնք ընկած էին պատերազմի հաղթանակի հիմքում և հանդիսանում էին խաղաղության ավանսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում