Հնարավոր է՝ ինչ-որ տեղ Ամանորը ժամանակին գա, բայց Մեծ Բրիտանիայում այն կարող է ուշանալ: Պատճառը փոխադրող աշխատուժի ոչ բավարար քանակն է, ինչի հետևաքով էլ երկրի ճանապարհներին քիչ են բեռնատարներ: Դա նշանակում է, որ Սուրբ Ծնունդին բրիտանացիները կարող են մնալ առանց նվերների:
«Հիմա վարորդների պակասն այնքան շատ է, որ Սուրբ Ծննդյան տոներին խանութների դարակները կարող են դատարկ լինել: Մենք ունենք մոտ 45 հզ մարդու կարիք»,- ասում է Ավտոմեքենաների փոխադրումների ասոցիացիայի ղեկավար Ռիչարդ Բերնեթը:
Լոուրենս Քիլին նրանցից մեկն է, որն աշխատանքը թողել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն նոր կանոններ էր սահմանել, որոնք կոմերցիոն բեռնատարների վարորդներին պարտավորեցնում են կառավարության հավանությանը արժանացած դասընթացներ անցնել ամեն տարի: Դրա արժեքը յուրաքանչյուր մարդու համար 500 ֆունտ է: Եթե այդ վճարին ավելանա աշխատավարձի կորուստը այն ժամանակահատվածի համար, երբ վարորդները կորցնում են աշխատավարձը, հասկանալի կդառնա, թե նոր կանոններն ինչու են անընդունելի վարորդների համար:








































