Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ը բողոքի նոտա հղի Ադրբեջանին. ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ պետք է արձագանքի ուղղաթիռի խոցմանը. Ցիգանոկ

Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ը բողոքի նոտա հղի Ադրբեջանին. ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ պետք է արձագանքի ուղղաթիռի խոցմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ՀՀ կատարած այցին և խոստումներին, թե ուղղաթիռի խոցումն ադրբեջանական օդուժի կողմից կքննարկվի ՀԱՊԿ դեկտեմբերին կայանալիք նիստին:

Ցիգանոկը, նախ անդրադառնալով ուղղաթիռի միջադեպին, այն համեմատեց ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ Գուրգեն Մարգարյանի սպանության հետ Ռամիլ Սաֆարովի կողմից, հատկապես երբ այդ ուղղաթիռը օդ էր բարձրացել առանց զենքի: «Երբ այդ ուղղաթիռն ընկավ չեզոք գոտի, և տեղեկատվություն տարածվեց, որ անձնակազմի անդամներից մեկը մահացել է արյան կորստից, ադրբեջանական կողմը պարտավոր էր թույլ տալ բժիշկներին մուտք գործել չեզոք գոտի, սակայն չարեց՝ վատթարացնելով հակամարտող կողմերի միջև իրավիճակը»,- ասաց Ցիգանոկը՝ շարունակելով, որ դրան պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը, որի անդամն է Հայաստանը:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամներից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում, թեև այս դեպքում խոսքը Ղարաբաղի մասին է, ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ կերպ արձագանքի: Ցիգանոկի խոսքով՝ ՀԱՊԿ քննարկումներն անցկացվում են որոշելու համար այդ արձագանքի ձևը: Ռուսաստանցի ռազմական վերլուծաբանը չի բացառում, որ որպես տարբերակ՝ ՀԱՊԿ անդամները ընտրեն բողոքի նոտան Ադրբեջանի իշխանություններին:

«Երբ ՌԴ նախագահն այցելեց Ադրբեջան, Բաքվում ասաց, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերն է, իսկ Ադրբեջանը՝ գործընկեր, որը ենթադրում է, որ բախումների վերսկսման պարագայում Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք իրենց երկխոսության ընթացքում անդրադարձել էին օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում