Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց կառավարության այն միջոցառումները, որ իրականացվում են գյուղատնտեսության ոլորտում:
Առաջինը, ըստ նրա, գյուղատնտեսության վարկավորումն է, երբ գյուղացիները վարկեր կստանան ոչ ավելի քան 14% տոկոսադրույքով, որից 4%-ն էլ պետությունն է սուբսիդավորում: Երկրորդը` տեղական օրգանիկ պարարտանյութեր արտադրող ընկերությանը 50 մլն դրամի անտոկոս պետական վարկի տրամադրումն է, որպեսզի այդ պարտարտանյութը բավարարի հանրապետության այս տարվա ողջ պարարտանյութի պահանջարկի կեսը:
Գ. Մինասյանը կարևորեց նաև գարու սերմացուի և կարտոֆիլի ներկրումը, ինչպես նաև կոոպերատիվների ձևավորմանը խրախուսելու նպատակով ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված գյուղտեխնիկան այդ կոոպերատիվներին կես գնով վաճառելը: