Friday, 10 07 2026
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան

Իմ մարմնի գնահատմամբ, որում մինչև հիմա կա նռնակի 20 բեկոր, հիմա ավելի լավ է, քան 12 տարի առաջ էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արմենիա» հեռուստատեսության լրագրող Մարկ Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում կա խոսքի անծայրածիր ազատություն, սակայն այն չի կարողանում ազդեցություն ունենալ կարևորագույն գործընթացների վրա: Դուք 2001-ին հեռացաք Հայաստանից հենց խոսքի ազատության պակասի պատճառով: Վեց ամիս է՝վերադարձել եք.ի՞նչ տեղաշարժեր եք  նկատում:

Ես հեռացա 2003-ին: Հիմնական պատճառը հենց խոսքի ազատության հետ կապված խնդիրներն էին: Իհարկե, հիմա վիճակը շատ ավելի լավ է: Ես կարող եմ ասել, որ խոսքի ազատությունը կա՛մ կա, կա՛մ չկա՝ երկուսից մեկը, և մենք չենք կարողանում գնահատել աստիճանական փոփոխությունները՝ չկայից դեպի կան:

Իհարկե, հիմա Հայաստանը ավելի ազատ է խոսքի ազատության տեսակետից, քան տասը կամ հինգ տարի առաջ էր: Մի կողմից, մենք տեսնում ենք՝ դա ունի զուտ քաղաքական պատճառներ: Հասկանալի է, որ մենք մեր հարևաններից մի քանի քայլ առաջ ենք: Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր ազդեցություն ունի խոսքի ազատության վրա սոցիալական ցանցերի գոյությունը: Մանավանդ երբ մենք սոցիալական ցանցերում խոսում և գրում ենք հայերենով, մենք մեր լսարանը սահմանափակում ենք հայալեզու մարդկանցով, համարյա թե սահմանափակում ենք Հայաստանով, գումարած սփյուռքը: Եվ դա ուզած-չուզած բարձրացնում է խոսքի ազատության մակարդակը:

Մամուլը և հեռուստատեսությունը ստիպված են հետևել սոցիալական ցանցերի խոսքի ազատությանը, թե ինչպես է հնարավոր, որ մարդիկ սոցիալական ցանցերում ասում են այն, ինչ ես չեմ ասում իմ հեռուստադիտողներին կամ ընթերցողներին: Դա անհեթեթություն է:

-Դուք նշեցիք, որ սա ունի իր քաղաքական դրդապատճառները: Ուզում եք ասել՝ այս իշխանությունները շատ ավելի հանդուրժող են խոսքի ազատության նկատմամբ, քան նախորդնե՞րը:

-Իմ գնահատմամբ՝ այո: Իմ մարմնի գնահատմամբ, որում մինչև հիմա կա նռնակի քսան բեկոր՝այո, հիմա ակնհայտորեն ավելի լավ է, քան տասներկու տարի առաջ էր:

-Նաև մտածողությա՞ն փոփոխություն է տեղի ունեցել:

-Իհարկե, նաև մտածողության փոփոխություն: Եվ այս 10-12 տարվա ընթացքում ասպարեզ է եկել նոր սերունդ՝ ձեր սերունդը, որը չի մեծացել, համարյա չի ապրել խորհրդային կարգերի օրոք, և չգիտի՝ ինչ է նշանակում խորհրդային կարգերի ցենզուրան, ինչպես կարելի է ազդել մարդու մտածողության ազատության վրա: Սա իհարկե ողջունելի է, սա երևում է ասպարեզում, և շատ ուրախ եմ, որ դա կա:

-Բայց դեռ չի հասել մի մակարդակի, որ բացահայտումներ արվենՀոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի   սպանության, Մարտի 1-ի գործերում: Սա արդյոք լրատվամիջոցների բացերի մասի՞ն չի խոսում:

-Սա նաև լրագրողական մասնագիտական կրթության բացթողումների, ինչպես նաև հասարակական վերաբերմունքի բացթողումն է: Մենք միշտ պետք է ձգտենք դեպի լավը, պետք է ձգտենք անելու հերթական քայլերը, և պետք է գնահատենք, երբ այդ քայլերն արվում են: Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու,և որպես լավատես անձնավորություն՝համոզված եմ, որ մենք կանցնենք այդ ճանապարհը:

-Որքանո՞վ է լրատվադաշտը կարողանում պրոֆեսիոնալ աշխատել: Երկար տարիներ աշխատել եք BBC-ում, ի՞նչ բացեր եք նկատում:

-Ինչ վերաբերում է բացերին՝պետք է ասեմ, որ վերադառնալուց հետո ես տեսել եմ, որ մեր հետխորհրդային լրագրությունը, որին պատկանում է հայկական լրագրությունը, և արևմտյան լրագրությունը սկզբունքորեն տարբեր բաներ են.ես չեմ կարողանում մեկի չափանիշներով գնահատել մյուսը: Դա անհնար է, քանի որ դրանք տարբեր լրատվություններ են և լուծում են տարբեր խնդիրներ: Ես,իմ փորձից ելենելով,կարող եմ ասել՝ դրանք զարգանում են տարբեր ուղիներով, տարբեր հուներով: Կմիանա՞ն այդ ուղիները, կմոտենա՞ն իրար, թե՞կշարունակեն հեռանալ՝չեմ կարող գնահատել: Մի քանի տարի անց կկարողանանք գնահատականներ տալ:

-Մամուլը Հայաստանում  կոռումպացված են համարում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Պատվիրված հոդվածներ, կամ ինչպես ռուսալեզու մամուլում են ասում՝ջինսա, կան, կան գրեթե ամեն տեղ: Եվ եթե դուք տեսնում եք, որ այդ հոդվածը պատվիրված է, ուրեմն դուք արդեն լուծեցիք խնդրի մեծ մասը: Եթե մենք չենք տեսնում դա, այ խնդիրն այստեղից է առաջանում, երբ մենք պատվիրված հոդվածը ներկայացնում ենք ոչ պատվիրված: Այնպես որ,դա լինելու է,և այստեղ այլ խնդիրներ են առաջանում՝ ինչպես ենք մենք ցույց տալիս, որ այս կամ այն հոդվածը պատվիրած է, ինչպես ենք ներկայացնում այն,և ինչպիսին է հասարակության վերաբերմունքը պատվիրված հոդվածներին: Եթե հասարակությունը բացասաբար վերաբերվի, այդ հարցը կլուծվի մեկ ճանապարհով: Եթե հասարակությանը չի հետաքրքրում՝դա պատվիրվա՞ծէ,թե՞ոչ՝բնականաբար,այդ հոդվածները պետք է ծաղկեն, բարգավաճեն:

Պարոն Գրիգորյան, լրատվամիջոցները որքանո՞վ են նպաստում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Շատ է խոսվում այն մասին, որ ձևավորվել է պահանջատեր քաղաքացի:

-Իհարկե,տարբերությունը հսկայական է, հասարակությունը հիմա իր ձևավորման ավելի բարձր աստիճանի է, քան սրանից 12-15 տարի առաջ: Այնշատ երկար ճանապարհ ունի անցնելու, և մենք այդ ճանապարհի մեկ երրորդը հազիվ ենք անցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում