Thursday, 16 07 2026
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է իր ուխտի պատարագը

Նոյեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ է մատուցել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ս. Պատարագի արարողության ընթացքում Վարդան Սրբազանը եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` միաժամանակ շորհակալություն հայտնելով Գևորգյան հոգևոր ճեմարանում իրեն դասավանդած ողջ դասախոսական կազմին ու Մայր Աթոռի միաբաններին:

«Աստուծո կամոք, Սուրբ Հոգու ներշնչմամբ և առաքելական հաջորդականության ձեռնադրության և օծման խորհրդով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի աջի զորությամբ կոչվեցինք Աստուծո այգու` այս տնտեսության մեջ, ծանրագույն և պատասխանատու այս աստիճանին` Տիրոջ բարի լուրի խոսքը բերելու և հասցնելու հավատացյալ մեր ժողովրդին, կոչվեցինք քրիստոնեական հավատքը կյանքի փոխելու և այդ կյանքը համակ ծառայության վերածելու: Զգում և գիտակցում եմ այս լուծի ծանրությունն իմ տկար ուսերին, սակայն, «Ո̃վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները և Քո շավիղներն ինձ սովորեցրո՛ւ, առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, Քո ճշմարտության մեջ և ուսուցանի՛ր հանապազ», քանզի Դու ես հարուցյալ Փրկիչն և Աստված իմ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ այն ճանապարհը, որ ծառայությամբ և պատասխանատվությամբ կարող է քաղցրանալ և քաղցրացնել այն լուծը, որը մարդկայնորեն անհնար է թվում միայնակ տանելու: Գիտեմ, որ հոգևոր ծառայությունը տալու, նվիրելու, սպասավորելու, տրվելու ծառայություն է և ոչ թե առնելու, յուրացնելու կամ ստանալու: Այն, ինչ պարգևեցիր Դու ինձ, Տե՛ր, ծառայության ճանապարհով Քեզ պիտի վերադարձնեմ. այդ պարգևը ոչ թե սպառելու, այլ բազմապատկելու և բաշխելու եմ», – ասաց նորաօծ Վարդան Սրբազանը:

Պատարագիչ Սրբազանը նաև իր ուխտը վերահաստատեց Սուրբ Էջմիածնի նկատմամբ` մասնավորապես ընդգծելով. «…Վերանորոգում եմ իմ կյանքի ուխտը հավատարմորեն միանալու Էջմիածնի սրբակենցաղ առաքելությանը, որը համակ նվիրում է, հանձնառություն, ծառայություն Աստուծո խոսքին` մեր Սրբազան Եկեղեցու ճանապարհով: Էջմիածինը եղել և մնում է համայն հայության այն սրբազան վայրը, որտեղ հավատքով քայլող յուրաքանչյուր հայորդի այդ մթնոլորտի և միջավայրի մեջ մեր հայրերի ճամփով հաղորդվում է Քրիստոսի` մեր Տիրոջ շնչին, Սուրբ Էջմիածինը Հայ Եկեղեցու բազմաճյուղ ծառի արմատն է, որ սնուցանում է մեր բոլոր զավակներին. այն զավակներին, ովքեր իրենց ճյուղերը զորացրել և միացրել են այս հիմնավոր արմատ ունեցող ծառին և իր անսպառ լույսով և օրհնությամբ Էջմիածինն իր առաքելությամբ մշտարթուն կերպով ներկա է հավատացյալ մեր հայորդիների կյանքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում