Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բանակը պետք է լուծի նաև ինքնամաքրման խնդիրը. Ժիրայր Սեֆիլյանը՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման մասին

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայկական բանակի հատուկ գործողությունների միջոցով հաջողվել է հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտուց հանել մեր օդաչուներից Ազատ Սահակյանի դին և Սերգեյ Սահակյանի ու Սարգիս Նազարյանի մասունքները: Հերթական անգամ հայկական բանակի զինծառայողներն իրենց անձնազոհության և մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ փրկեցին հայ ազգի արժանապատվությունը: Միևնույն ժամանակ՝ հերթական անգամ զինծառայողները ստիպված եղան իրենց կյանքը վտանգի ենթարկել ապազգային և ապաշնորհ քաղաքական-դիվանագիտական ղեկավարության կոպիտ սխալները շտկելու համար:

Չմոռանանք, որ այս տարվա օգոստոսին արձանագրված լարվածության և, առավել ևս՝ հակամարտությունը օդային տարածք փոխադրելու և մեր ուղղաթիռին խոցելու դեպքերը խոսում են այն մասին, որ հակառակորդը նախկինի համեմատությամբ հետզհետե ավելի մեծ համարձակություն է ձեռք բերում: Եվ դրա միակ մեղավորը դարձյալ քաղաքական-դիվանագիտական ղեկավարությունն է, քանի որ իր ստրկամտության պատճառով ձախողել է արտաքին քաղաքականությունը և հանձնում է մեր ինքնիշխանությունը:

Չմոռանանք նաև, որ մեր ուղղաթիռն անպաշտպան վիճակում հակառակորդի համար հեշտ թիրախ էր դարձել ոմն բարձրաստիճան հրամանատարի մեղքով, մինչդեռ մեղավորը մինչ օրս ոչ միայն չի բացահայտվել ու պատժվել, այլև քրեական գործ չի հարուցվել երեք սպայի կյանք խլած այդ հանցագործության դեպքի առթիվ:

Այսպես այլևս չի կարելի շարունակել: Վաղուց հասունացել է պահը, որ զինվորականները, առաջին հերթին՝ հանուն ազգային արժանապատվության ապրող ու ծառայող հրամանատարության առողջ հատվածը, գիտակցեն նման քաղաքական-դիվանագիտական ղեկավարությանը հանդուրժելու աղետալի հետևանքները:

Նրանք պետք է գործեն ոչ թե օրվա օրենքների, այլ մեր գոյությանն սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներն օր առաջ չեզոքացնելու անհրաժեշտության տրամաբանությամբ: Մինչ այդ՝ բանակը պետք է լուծի նաև ինքնամաքրման խնդիրը: Մեր ժողովուրդը սիրում է իր բանակին և ամեն վայրկյան սպասում է, թե երբ է նա վերջապես միանալու ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերին, որպեսզի հնարավոր լինի առանց ցնցումների հեռացնել ապազգային կառավարիչներին և ձեռնամուխ լինել ինքնիշխան ու հզոր ազգային պետության կառուցման գործին»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում