Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վերնիսաժում Յուվեցի Կարոյի փեսայի կրակոցներից տուժածի հարազատները փոխե՞լ են դիրքորոշումը

«Վերնիսաժի գործով» առաջին դատական նիստն այսօր սկսվեց 50 րոպե ուշացումով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման պատճառով: Դատարանի կողմից շտապօգնություն էր հրավիրվել, բուժզննում էր անցել ու նոր միայն նրան բերել էին նիստին: Դատական նիստը, սակայն, դեռ չսկսված՝ ավարտվեց տուժողների բացակայության պատճառով: Դատարանը համարեց, որ առանց տուժողների՝ դատական նիստը շարունակելն աննպատակահարմար է, և որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել տուժող Մնացական Սուքիասյանին, որն այս նիստին էլ պատշաճ ծանուցված էր, բայց չէր ներկայացել:

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան դատարանի դահլիճ մտավ բավականին պայծառ տրամադրությամբ և ողջունեց նիստերի դահլիճում իրեն սատարելու եկած տղաներին:

Ինչ վերաբերում է Վալերի Հովհաննիսյնաին, ապա և՛ նրա պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանը, և՛ մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, և՛ հայրը խուսափեցին լրագրողների հարցերից: Երբ փորձեցինք մորից ինչ-որ բան ճշտել որդու առողջական վիճակի մասին, նա կցկտուր ինչ-որ բառեր ասաց, ապա ամուսինը հեռացրեց նրան տեսախցիկներից:

Հիշեցնենք, սակայն, որ ամիսներ շարունակ տիկին Լիան բողոքի ակցիաներ էր անում կառավարության և դատարանների առաջ՝ պահանջելով արդարություն: Նա հայտարարում էր, որ Յուվեցի Կարոն սպառնում ու հետապնդում է իրենց, գումար է առաջարկում, բայց հիմա տիկինն անգամ որդու առողջական վիճակի մասին չի ցանկանում խոսել:

Ինչ վերաբերում է նրա փաստաբանին, ապա նա փորձում էր իր պաշտպանյալի վիրահատության անհրաժեշտության մասին միջնորդություն ներկայացնել դատարանին, երբ արդեն դատական նիստը հայտարարվել էր փակված: Բացի դրանից՝ նա անգամ տեղյակ չէր, թե ինչ վիրահատության պետք է ենթարկվի իր պաշտպանյալը: «Ես հո բժիշկ չե՞մ»,- ի պատասխան լրագրողների հարցին՝ հայտարարեց փաստաբանն ու հեռացավ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում