Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Քաղաքական տոնավաճառականները

Նախագահական ընտրություններին զուգահեռ` կարծես թե փորձ է արվում հանրությանը ներշնչել այն միտքը, որ ընտրություններից հետ քաշված ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են հետընտրական լուրջ գործընթացների և ամենևին թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը վայելի նախագահական ընտրությունների հեշտ հաղթանակը:

ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայումս խորհրդավոր կերպով լռում են, ըստ երևույթին` ի հավելումն այդ խոսակցությունների: Նրանց համար նման խոսակցությունները նպաստավոր են, որովհետև այդպես կարող է որոշակիորեն արդարացվել նախագահական ընտրություններից առաջ նրանց ցուցաբերած անկարողությունն ու անկենսունակությունը: Այդ ուժերը ոչ մի կերպ չկարողացան լուրջ բացատրություն տալ անգամ իրենց հավատավոր ընտրողներին, և հիմա, երբ խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրություններից հետո նրանք իրենց միասնական «տղամարդավարի» խոսքը ասելու են, երեք կուսակցությունների «բոյկոտը» դիտվում է որպես այդ խորհրդավոր մարտավարության մաս:

Միևնույն ժամանակ, երեք կուսակցությունները այլ ձև չունեն այսպես ասած` «կենդանի» մնալու, քան գեներացնել խոսակցություններն այն մասին, թե տեսեք` ինչ են իրենք պատրաստում ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի կյանքը ծանրացնելու համար:

Սա ծանոթ ձեռագիր է, ծանոթ մարտավարություն: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ ՀԱԿ-ի լիդերները ջանք չէին թափում` իրենց համակիրներին համոզելու, որ 7 մանդատները վերցնում են, որպեսզի ՀՀԿ-ին խորհրդարանում զրկեն քնից: Իրականում ՀԱԿ-ի լիդերները ընդամենը փափուկ բարձ էին դնում իրենց համակիրների գլխի տակ: Իրականում խորհրդարանում ՀՀԿ-ն հանգիստ քնում է, իսկ ՀԱԿ-ն ընդամենը օրորոցայինի դեր էր կատարում հասարակության համար, որպեսզի հասարակությունն էլ քնած մնա և հանկարծ չարթնանա ու չխանգարի ՀՀԿ-ին:

Այսօր էլ փորձ է արվում ընտրազանգվածին համոզել, որ չնայած չեն մասնակցում ընտրություններին, բայց Սերժ Սարգսյանին թույլ չեն տալու հանգիստ քնել: Սակայն սա հերթական դատարկությունն է, որ հանրությանը մատուցվում է որպես խորհրդավոր և լուրջ մի ռազմավարություն` ինչպես մատուցվեց 7 մանդատների ռազմավարությունը, ինչպես մատուցվեց «քաղաքագիտական վերլուծությունը»:

Այս ամենն արդեն վաղուց հասարակության գործը չէ, բացարձակ կապ չունի հանրությանը հուզող իրական խնդիրների հետ և նույնիսկ այդ խնդիրներից մեկն է արդեն, որից պետք է ձերբազատվել: Եվ հասարակությունը կարծես թե շատ մոտ է ձերբազատվելուն, քանի որ պարզորոշ երևացել է, թե որքան սնանկ էին այդ ամենը մատուցող քաղաքական ուժերը:

Սակայն, ինչպես երևում է, այդ ուժերն իրենք ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել հասարակությանը և հեռանալ: Նրանք հիմա էլ փորձում են ինչ-որ ինտրիգներ լարել` իբր, հետընտրական ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին առաջադրելիք լուրջ խնդիրների մասին: Սակայն եթե նման բան անգամ տեղի ունենա, ապա արդեն իսկ անկասկած է, որ լինելու է ընդամենը քաղաքական տոնավաճառի հերթական սեզոնը:

Այսինքն` նրանք ոչ թե խնդիր են առաջադրելու Սերժ Սարգսյանին, այլ խնդիրը նրա առաջ դնելու են ընդամենը որպես առքուվաճառքի ենթակա ապրանք, ինչպես վարվել են մինչև այսօր` հասարակությանն էլ դարձնելով «զեղչի կտրոն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում