Friday, 07 06 2024
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

«Չաո բամբինո» մանկական սրճարանի տնօրինությունը պարզաբանում է փուչիկների պայթյունի պատճառները

«Չաո բամբինո» մանկական սրճարանի տնօրինության խոսքով՝ երեկ երեկոյան իրենց սրճարանում փուչիկների պայթյունից բռնկված հրդեհի մեղավորությունը «Փուչիկների աշխարհ» ընկերությանն է: Մանկական սրճարանը փուչիկներ ձեռք է բերում հենց այդ լիցենզավորված ընկերությունից, և իրենք հնարավորություն չունեն ստուգելու, թե ինչով են լիցքավորված փուչիկները: «Մեր սրճարանն արդեն 2.5 տարի է՝ աշխատում է, և նման դեպք չի եղել: Մենք պատվիրում ենք, իրենք բերում են այդ փուչիկները, որոնք պետք է լիցքավորված լինեն հելիումով: Իսկ թե այս անգամ ինչով են լիցքավորված եղել, մենք չգիտենք և փորձում ենք պարզել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք հետևողական են լինելու, որ «Փուչիկների աշխարհը» պատասխանատվության ենթարկվի անթույլատրելի գազով լիցքավորված փուչիկներ տրամադրելու համար:

Տնօրենի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ծննդյան տոնակատարության տորթը կտրելու ժամանակահատվածում: Երեխաները աթոռներին կապված փուչիկներն արձակելով մոտեցել են տորթին, որի վրա տեղադրված հրավառությունից փուչիկները պայթել են և բոց է առաջացել: «Ընդամենը թույլ բոց է եղել, որից ո՛չ տարածքն է այրվել, ո՛չ սեղանը, ոչ մի բան: Երեխան մաշկային խնդիր է ունեցել, բոցից հետո մի քիչ այտուցներ են եղել: Մենք օգնություն ենք ցույց տվել, բոլորը հանգստացել են ու դեպքից երկու ժամ հետո նոր հյուրերը մեզանից շատ գոհ գնացել են»,- հավելեց տնօրենը:

Նշենք, որ այրվածք ստացած երեխաների ծնողները դժգոհել էին, թե սրճարանի տնօրինությունն անտարբերություն է ցուցաբերել, ծնողներն են շտապօգնություն կանչել և երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրանց նույն օրը դուրս են գրել:

Սրճարանի տնօրինության խոսքով, սակայն, շտապօգնություն չի եկել սրճարան: «Բալիկին այդքան բան չէր եղել, որ շտապօգնություն կանչեին: Մենք ամբղջ կոլելտիվով իրենց կողքին ենք եղել, օգնություն ենք ցուցաբերել, որից հետո ծնունդը 1-2 ժամ շարունակվել է, շոու ծրագիրը շարունակվել է, ու դրանից հետո նոր միայն իրենք հեռացել են շատ գոհ: Ես չեմ կարծում, որ եթե երեխային վնաս եղած լիներ, ինչ-որ մի ծնող 2 ժամ կմնար ու կշարունաեր ծնունդը»,- ասաց սրճարանի մեկ այլ աշխատակից:

Տնօրինությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարական է տրված սրճարանի աշխատակիցներին՝ արգելել անգամ հյուրերի հետ բերված փուչիկները ներս թողնել: «Իսկ մեզ մոտ լինելու են միայն օդով լցված փուչիկներ: Այսուհետ գրություն կփակցվի սրճարանի մուտքին, որ փուչիկներ ներս բերել ևս արգելվում է: Թող օդով լիցքավորված փուչիկներ լինեն, քանի որ երեխաներ են, պետք է զգուշանալ»,- ասաց Հարությունյանը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել նաև «Փուչիկների աշխարհ» ՍՊԸ-ի ներկայացոցիչների հետ, սակայն նրանց այցեքարտի վրա նշված հեռախոսահամարներով պատասխանում էր մի երիտասարդ՝ հայտարարելով, որ ինքը շատ զբաղված է, այդ համարները «Փուչիկների աշխարհի» հետ կապ չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում