Thursday, 16 07 2026
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ

Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի նախագահին

Մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Ողջունելով տիկին Կալմի-Ռեյին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ նախագահի այցը մեծապես պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և արդյունավորմանը: «Մեզ միավորում է արժեքային համընդհանուր մի համակարգ, որի հիմքում ընկած է քրիստոնեական մեր հավատը: Այս առումով մեծապես կարևորում ենք մեր՝ իբրև նաև հավատակից ժողովուրդների, համագործակցության ընդլայնումը տարբեր բնագավառներում», – նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը:

Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև տիկին Կալմի-Ռեյի անձնական միջնորդական ջանքերին` ուղղված առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար: Իր խոսքում տիկին Կալմի-Ռեյն անդրադարձավ Շվեյցարիայի կյանքին:

Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը: Ի դեմս նախագահի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի ժողովրդին` Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկության դեմ ուղղված ոճիրի մերժողականության դատապարտման համար:

Նորին Սրբությունն ու Շվեյցարիայի Համադաշնության նախագահը խոսեցին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև այս առումով տարբեր երկրների և միջազգային կառույցների բերած աջակցության մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց նաև թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում