«Պետությունը չի ստեղծվում հռետորաբանության, պիտակների ու անվանումների օգնությամբ»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ մեկնաբանելով Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի վերանվանումը «Պաղեստին պետության»:
«Մեր քաղաքականությանը համապատասխան՝ մենք պետք է անփոփոխ կերպով շարունակենք այն (Պաղեստինը) անվանել Պաղեստինի ադմինիստրացիա այնքան ժամանակ, մինչև բանակցությունների ճանապարհով համաձայնություն ձեռք կբերվի պետության ստեղծման մասին (որոշակի) սահմաններով»,- ասել է նա:
Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի վերջին հրամանը, համաձայն որի՝ Պաղեստինի ազգային ադմինիստրացիան վերանվանվում է «Պաղեստին պետություն»:
Դիվանագետը, ըստ Interfax-ի նշել է. «Չի կարելի պետություն ստեղծել հասարակ հռետորաբանության, անվանումների ու պիտակների օգնությամբ: Այն հնարավոր է ստեղծել միայն երկկողմանի բանակցությունների միջոցով»:











































