Sunday, 05 05 2024
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին

Իշխանության քաղած «դասերը». հասարակությունը թող զգուշանա այդ «դասերից»

Այն կարծիքները, որ ներկայիս իշխանությունները հետևություններ չեն արել Մարտի 1-ից, կարծես թե այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Իշխանությունները հետևություններ արել են, և ահավասիկ այդ բանի մի վկայությունը: Երեկ հայտարարություն է տարածել «Հայոց արծիվներ» կոչվող կազմակերպությունը: Հիշեցնենք, որ այդ կազմակերպության ղեկավարը տխրահռչակ Խաչիկ Ասրյանն է, որը վերջերս հաճախ էր դառնում համացանցային կոլաժների հերոս` Ադոլֆ Հիտլերի հետ իր գրեթե երկվորյակային նմանության շնորհիվ:

Եթե Հիտլերն ազգայնամոլ էր, ապա այս երիտասարդը իրականում սերժսարգսյանամոլ է, թեև հանդես է գալիս ազգապաշտական դիրքերից: Բանն այն է, որ եթե վաղը Սերժ Սարգսյանը նրան հանձնարարի հանդես գալ ծայրահեղ ազատականության դիրքերից, ապա կասկած չկա, որ նա նույն ջերմեռանդությամբ կարող է գովերգել աշխարհաքաղաքացիությունը: Այսքանը՝ ի միջի այլոց, ընդհանուր պատկերացման համար:

Իսկ բանն այն է, որ տարածած հայտարարության մեջ «Հայոց արծիվները» հայտարարում են կազմակերպության 3,000-հոգանոց օպերատիվ գնդի մասին, ընդ որում՝ հավելելով, որ կազմակերպության արդեն 1,100 անդամ հայկական բանակի զորամասեր է այցելել և կրակային պատրաստվածություն անցել:

Այսինքն՝ «Հայոց արծիվներ» կոչված կազմակերպությունը ստեղծում է 3,000 հոգանոց օպերատիվ կրակող խումբ:

Բացի այն, որ սրանից հակասահմանադրականության հոտ է փչում, քանի որ, փաստորեն, պետության մեջ ստեղծվում է մի ուժային խմբավորում, որը, սակայն, որևէ ուժային կառույցի, որևէ ուժային գերատեսչության ստորաբաժանում չէ, այստեղ թերևս կան նաև հեռուն կամ էլ ոչ այնքան հեռուն գնացող մտադրություններ:

Բանն այն է, որ շուտով ընտրություններ են, և, ըստ ամենայնի, իշխանությունը պատրաստվում է դրանց նաև «Հայոց արծիվների» օպերատիվ խմբով` սերժսարգսյանամոլի գլխավորությամբ: Այսինքն՝ իշխանությունը մարտի 1-ից հետևություն է արել ու հասկացել, որ բանակը և ոստիկանությունը ցուցարարների դեմ հանելով՝ հետո հայտնվում է խնդիրների առաջ, մեղադրանքների առաջ, ավելորդ գլխացավանքների առաջ:

Դրա համար պետք է ստեղծել «այլընտրանքային» բանակ, որն էլ կհանվի փողոց խաղաղ ցուցարարների դեմ հետագա «մարտի 1-երի» դեպքում, որոնք, դատելով ներկայիս իշխանության գործողություններից, երևի թե ունեն կրկնվելու մեծ հավանականություն, որովհետև այս իշխանությունն ամենևին չի ցուցաբերում իշխանությունը ժողովրդին թեկուզ հերթական ընտրությունների միջոցով վերադարձնելու կամք, այլապես այսօրվանից արդեն տեսանելի կլինեին այդ կամքի դրսևորումները, թեկուզ, օրինակ, այն բանի տեսքով, որ «Հայոց արծիվներ»-ին ուղղակիորեն կարգելվեր ինչ-որ օպերատիվ ուժային գնդերի ստեղծումը, քանի որ դա քաղաքացիական հասարակությանն ուղղված մոլեռանդ սպառնալիք է:

Մինչդեռ այդպիսի կազմակերպությունները ոչ միայն չեն զգուշացվում հակաքաղաքացիական դրսևորումներ անելու համար, այլև նույնիսկ խրախուսվում են իշխանությունից, նրանց են տրամադրվում նյութական մեծ միջոցներ, մարդկային ռեսուրսներ, վարչական ռեսուրս:

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը նաև փոխնախարար է, և դրանով, թերևս, ամեն ինչ ասված է, և ամեն ինչ պարզ է` նրա օպերատիվ գնդի ստեղծումը իրականացվում է իշխանական պատասխանատվության ներքո, հետևաբար սպասարկելու է իշխանության շահերը:

Եվ այն, որ իշխանությունը, ունենալով ուժային պետական կազմավորումներ, ստեղծում է նման ոչ պետական մի մարմին, պատկերացնելի է դարձնում, թե այդ ինչ շահեր ունի իշխանությունը, որ պետական մարմինները անկարող կամ քիչ է համարում այդ շահերը սպասարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում