Monday, 13 07 2026
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան

«Երբ Ծառուկյանը հայտարարի, որ ինքն է ԲՀԿ թեկնածուն, կավարտվի Քոչարյանի քաղաքական կարիերան»

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ եթե Գագիկ Ծառուկյանի ռեսուրսների 10 տոկոսը մեկ այլ քաղաքական ուժ ունենար, վաղուց Հայաստանում իշխանափոխությունը կատարված կլիներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ն այսօր ունի իշխանափոխության բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները:

«Թե դա ինչ կլինի՝ հեղափոխություն, համակարգափոխություն՝ դա արդեն դիսկուսիայի խնդիր է: Տարբեր տեսակետներ կան՝ իշխանափոխությունը դեռ համակարգափոխություն չէ, հեղափոխություն չէ… դա մեկ այլ գործընթաց է»,-ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է այն տեսակետի հետ, որ Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին օծեց ընդդիմության առաջնորդ, և ընտրություններին հենց Ծառուկյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու. «Այո՛, իմ կարծիքով՝ դա պարզ ձևով մատուցած է հանրությանը, բայց վերջին խոսքը դեռ հստակ ասված չէ՝ Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է որպես նախագահի թեկնածու հանդես գալ, թե՞ ոչ: Նա ասել է՝ եթե պայմանները լինեն, կառաջադրվի, բայց այդ հարցում հստակություն չկա: Այդ հարցի հստակությունը կապված է նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնի հետ:

Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ ինքն է ԲՀԿ թեկնածուն, կավարտվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերան, Ռոբերտ Քոչարյանը կզրկվի հետդարձի բոլոր պոտենցիալ հնարավորություններից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում