Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Մեր անկախության համար շատ թանկ ենք վճարել, որ աշխարհաքաղաքական խաղերի հետևանքով կորցնենք. Մարինե Մանուչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդի Երիտասարդության հարցերով Խորհրդատվական խորհրդի անդամ Մարինե Մանուչարյանը:

Տիկին Մանուչարյան, Հայաստանը միանում է ԵՏՄ-ին այն պայմաններում, երբ 3,5 տարի բանակցել է Ասոցացման պայմանագրի շուրջ և արդեն որոշակի փոփոխություններ գրանցել մի շարք ոլորտներում: Դուք ի՞նչ եք կարծում՝ ԵՏՄ անդամակցությունից հետո պետք է հետընթաց գրանցե՞նք, թե՞ կարողանալու ենք պահպանել այն, ինչ ունենք:

Այսպարագայումշատկարևորէհասկանալ, թեմենք,որպես հասարակություն, որարժեհամակարգինենքձգտում հասնել: Եթե մենք ձգտում ենք ունենալ այն գրավոր արժեքները, որոնք Հայաստանը վավերացրել է, եթե դրա շրջանակում ենք խոսում, ապա դրանք այն արժեքներն են, որոնց վրա հիմնված է թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպական միությունը: Ինչ վերաբերում է Եվրասիական միության արժեքներին, ինձ թվում է՝ Հայաստանի իշխանությունները տապալվել են այդ արժեքների ձևակերպման, դրանք հասարակությանը հասանելի դարձնելու հարցում: Ես նույնիսկ մտածում եմ, որ միգուցե դրանց վերաբերյալ քննարկում չի էլ եղել, և արդյոք գոյություն ունե՞ն այդ արժեքները, թե՞ ոչ, և ինչպիսի՞ արժեքներ են դրանք՝ այնպես, ինչպես տապալել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում այդ արժեքային համակարգ ասվածը:

Կարծում եմ, որ գաղտնիք չէ՝ այն բավականաչափ քննարկվեց Հայաստանում, հիմնականում խեղաթյուրված տարբերակով մատուցվեց հասարակությանը, և մատուցվեցին ավելի շատ ատելություն պարունակող արժեքներ, քան թե այն արժեքները, որոնք համամարդկային են և նաև՝ քրիստոնեական՝ ինչու չէ: Կարծում եմ՝ այս հարցում մեզ մոտ փոփոխություն է տեղի ունենում, որովհետև մենք ապրում ենք ինֆորմացիայի ժամանակաշրջանում: Մեր երկրում համացանցը տարածված է, մարդիկ տեղեկատվություն ստանալու նորանոր աղբյուրներ են փնտրում, հետևաբար այդ փոփոխությունները կանգնեցնելը անհնար է, որովհետև դա կնշանակի մարդկանց ստիպել դադարել մտածել, դադարել հարցաքննել և քննարկել, ունենալ այդ քննադատական մոտեցումը յուրաքանչյուր մատուցված գաղափարի հանդեպ:

Դուք հաճախ եք շփվում եվրոպացի չինովնիկների հետ, նրանք նշում են, որ Ուկրաինայում ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ Հայաստանում սեպտեմբերի 3-ի որոշումը որևէ դիմադրության չարժանացավ: 3,5 տարի շարունակ ԵՄ-ն տարբեր ծրագրեր է իրականացրել, գումարներ է փոխանցել բարեփոխումների և մենթալիտետի ձևավորման համար: Ի՞նչը սխալ արվեց, որ հասարակության մեջ այդ ընտրությունը չհասունացավ:

Ինձ թվում է՝ խնդիրը բազմակողմ է: Նախ՝ Ուկրաինայի հետ տարվող զուգահեռները մի քիչ կողմնակալ են, որովհետև Ուկրաինան ունի նարնջագույն հեղափոխության հաջողված փորձ, Ուկրաինան ունի միավորման ալիքներ ու մեթոդներ, որոնք մենք չունենք: Ուստի ինձ թվում է՝ նրանց հրապարակ դուրս գալը մեկ օրվա բան չէր, դա, իհարկե, նախկինում ունեցած բոլոր կապերն օգտագործելու արդյունք է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք այս 3,5 տարվա ընթացքում, մենք ասելով՝ ի նկատի ունեմ թե քաղաքացիական հասարակությունը, թե իշխանություններին, չկարողացանք Հայաստանի հանրությանը ընկալելի դարձնել, թե ինչ մսից ու արյունից է կազմված այս եվրոպական ինտեգրացիա կոչվածը: Իհարկե, խոսվում էր բավականին քաղաքագիտական մակարդակով, բոլոր տեսակի վերլուծությունները և ամեն ինչը ներկայացվում էին, սակայն դա հասանելի չդարձավ շարքային քաղաքացուն: Երբ հասարակությանը դնում են ընտրության առաջ, պետք է հստակ լինի տարբերությունը՝ ինչ ես ստանում այս դեպքում և ինչ ես կորցնում այն դեպքում: Մեզ մոտ չստացվեց բացատրել: Հիմա մենք ունենք մեկ այլ հնարավորություն՝ օգտագործելու այդ փորձը նույն ԵՏՄ-ին միանալու գործընթացը քննելու, վերլուծելու, հասկանալու համար, թե արդյոք որքանո՞վ է դա նպատակահարմար ՀՀ-ին, որքանո՞վ է դա սպառնալիք մեր անկախությանն ու ինքնիշխանությանը, որոնք ինձ համար ամենակարևոր արժեքներն են այսօրվա դրությամբ, և օգտագործել դրանք, քանի որ այդ ստորագրված փաստաթղթերը դեռ պետք է Հայաստանի ԱԺ-ում քննարկվեն: Մենք դեռ չենք կորցրել իրական քաղաքական գործընթաց ունենալու և իրական մասնակցային ժողովրդավարությունը վայելելու հնարավորությունը: Հետևաբար կարծում եմ, որ սա նաև սթափության կոչ պետք է լինի մեր հասարակությանը, որպեսզի ուշադիր հետևենք գործընթացներին, որովհետև մենք մեր անկախության համար շատ թանկ ենք վճարել, և դա կորցնել աշխարհաքաղաքական խաղերի ու ինտրիգների պարագայում՝ ամոթ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում