Իրաքում վիրավորվել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին: Այս մասին հաղորդում է իրանական AIN գործակալությունը:
Ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի արևմուտքում գրոհայինների դիրքերին ԱՄՆ ավիահարվածի արդյունքում:
ԴԱԻՇ-ի առաջնորդի վիրավորվելու կամ ոչնչացվելու մասին ԱՄՆ-ի կամ Իրաքի իշխանությունների կողմից պաշտոնական տեղեկություն չկա:










































