Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում

Մեկնարկեց «Հայաստանում ԵՄ մոդել 2014»-ը. քննարկումների կենտրոնում ուկրաինական ճգնաժամն է

AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014» երիտասարդական խորհրդաժողովը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014» խորհրդաժողովի հիմնադիր  Ջուլիետա Բեգլարյանը, այս յուրահատուկ երիտասարդական մոդելավորման ծրագիրն իրենից ներկայացնում է Եվրախորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո», որը երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացմանը նմանակող գործընթացի մեջ:

«Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստանձնելու են Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը»,- նշեց Բեգլարյանը:

Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, «Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական շարժման ղեկավար, Եվրոպայի խորհրդի Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքերով:

Տրայան Հրիսթեան ասաց, որ ԱլԳ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ հետաքրքիր է քննարկել, թե երիտասարդությունը ինչպիսին է տեսնում ԱլԳ ծրագրի հետագա ուղին: Նա հաջողություն մաղթեց խորհրդաժողովի աշխատանքներին:

Ելույթներով հանդես եկան ներկա բոլոր բանախոսները, և մեկնարկեց հարցուպատասխան, որը բավականին հագեցած էր սուր հարցերով: Երիտասարդ ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչու է ԵՄ-ն վախենում Վլադիմիր Պուտինից, ինչու է Հայաստանը Ռուսաստանին դիտարկում որպես իր անվտանգության երաշխավոր, ինչ խնդիր է լուծում «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդհանրապես և ինչու Եվրոպան չի կարողանում պաշտպանել Ուկրաինային, Հայաստանին:

Ազգությամբ ռուս երիտասարդ քաղաքագետ, ուսանողուհի Ելենա Կուզնեցովան ասաց, որ նման միջոցառումներն արդյունավետ են երիտասարդների համար, քանի որ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակել և զարգացնել բանակցային կարողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում