Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Արտաքին ուժերն աշխատում են Վրաստանի իշխանության ներքին հակասությունների վրա

Շատ կարևոր է, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարողանան օրինակ ծառայել Հայաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Վրաստանում սկսված քաղաքական ճգնաժամին:

Նա հիշեցրեց, որ «Վրացական երազանք»-ը ձևավորվել էր այն ուժերի մասնակցությամբ, որոնք դեմ էին Սաակաշվիլիի վարած քաղաքականությանը ներքին և որոշ արտաքին հարցերում, չունեին ընդհանուր գաղափարախոսական և քաղաքական հիմք, պարզապես մեծ դերակատարություն ունեցավ Իվանիշվիլիի անձի կշիռը վրացական ներքին քաղաքական կյանքում: Իսկ այսօր, նրա խոսքով, Իվանիշվիլիի գործոնը պաշտոնական մակարդակով արդեն ուժի մեջ չէ, նա ակտիվ, հանրային քաղաքականության մեջ չէ, ուստի այդ ուժերին միմյանց կապող գործոնը կամաց-կամաց դադարում է աշխատել, ինչի արդյունքում առանձին խմբավորումներ, որոնք միացել էին «Վրացական երազանք»-ին, այսօր ունենում են հակասություններ: Ալասանիայի թիմը կարծում է, որ պետք է հստակ դիրքորոշումներ ունենալ որոշ հարցերում, որտեղ նաև երևում են հակասություններ այն մարդկանց հետ, ովքեր որպես կուսակցություն դաշինքում ներկայացված չեն:

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Մոսկվայի կողմից տարածաշրջանի ասոցացումը Եվրոպայի հետ փակելու փորձերին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ գործոնը նորություն չէ, այն միշտ աշխատել է:

«Ռուսաստանը, բնականաբար, փորձում է օգտագործել այն հակասությունները և անորոշությունները, որոնք կան «Վրացական երազանքի» ներսում, որոնք իրենց ուղղակի քաղաքական արդյունքները կտային՝ նույնիսկ անկախ Մոսկվայից: Այնպես որ՝ ես չէի համարի, որ այս պարագայում հիմնական դերակատարը Մոսկվան է. պատճառները ավելի շատ ներքին են: Բայց ներքին հակասությունների վրա արտաքին ուժերը սկսում են աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս զարգացումները կարող են խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրացիային և ատլանտյան ինտեգրացիային: Նրա համոզմամբ՝ այդ վեկտորը լուրջ մարտահրավերներ ունի և պահանջում է ավելի մեծ մեծամասնություն, քան այսօր Վրաստանն ունի:

Նա նշեց, որ տարածաշրջանի համար շատ կարևոր է, որպեսզի այն երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնք գնում են ասոցացման ճանապարհով, կարողանան օրինակ ծառայել, քանի որ ցանկացած խանգարող հանգամանք, միասնության ցանկացած բացակայություն, իրավիճակի ցակացած սրում, որ մենք այսօր նկատում ենք Ուկրաինայում և ինչ-որ չափով էլ՝ Վրաստանում, Հայաստանում լրացուցիչ փաստարկ է տալիս այն շրջանակներին, որոնք կողմնակից չէին հետևելու Արևելյան գործընկերության այն երեք երկրների օրինակներին, որոնք ասոցացման ճանապարհով գնացին:

«Այսօր նաև շատ կարևոր է, թե ինչպես կավարտվեն ընտրությունները նոյեմբերի վերջին Մոլդովայում: Դա երկրորդ երկիրն է, որտեղ իրավիճակը միանշանակ չէ: Եթե մենք բոլոր այդ երեք երկրներում տեսնենք խնդիրներ, բնականաբար՝ Հայաստանի ներքին բանավեճի համատեքստում լրացուցիչ փաստարկներ ու հիմնավորումներ կստանան ոչ եվրոպական զարգացման կողմնակիցները»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում