Անտարկտիդայում գտնված հարյուրամյա օրագիրը պատկանել է Ռոբերթ Սքոթի արշավախմբի անդամ բժիշկ, կենսաբան և լուսանկարիչ Ջորջ Մյուրեյ Լևիկին (1876-1956), ով 1910-1913-ին մանսակցել է Անտարկդիայում իրականացրած բրիտանական «Տերա Նովա» օպերացիային: Գրառումներն արված են 1911-ին` Ադեր տեղանքում ձմեռելու ժամանակ: Դրանք հիմնականում նախկինում հայտնաբերված Լևիկի լուսանկարների նկարագրություններն են:
Մեկ տարվա ընթացքում մասնագետները վերականգնել են օրագիրը, ապա կրկին Անտարկտիդա ուղարկել` Էվանս տեղանք, որտեղ Ռոբերթ Սքոթի արշավախմբի հետ կապված ևս 11 000 արտեֆակտ է պահպանվում: Այժմ գիտնականները պետք է ուսումնասիրեն նաև Լևիկի օրագիրը:
Ձյան տակ ավելի քան 100 տարի մնացած օրագիրը 2013-ին «ջրի երես» է դուրս եկել սառույցների հալչելու պատճառով: