Ավստրալական հանրահայտ Penfolds գինու ապրանքանիշը վաճառքի է հանել գինիների մեծ հավաքածու` հայտնում է style.rbc.ru-ն:
The Penfolds Collection-ը վաճառվում է 1.9 մլն դոլարով: Այն հնարավոր է ձեռք բերել միայն Լոնդոնում` Hedonism Wines գինիների բուտիկում: Այս հավաքածուն արդեն անվանել են շուկայում երբևէ ներկայացված յուրահատուկ գինիների Penfolds հավաքածու:
The Penfolds Collection-ի մեջ ներառված են մոտ 6 տարվա ավստրալական բրենդի էլիտար գինիներ: Յուրաքանչյուր շիշ ունի իսկության վկայական և ստորագրված է Penfolds-ի գլխավոր գինեգործների՝ Մաքս Շուբերտի, Ջոն Դյուվալի և Փիթեր Կագոյի ու այլոց կողմից:
Գնորդները կարող են 81.106 դոլարով Penfolds-ի այլ յուրօրինակ արտադրանքներ ևս ձեռք բերել:
Penfolds-ի մասնագետները գնորդի տանը հատուկ այս մեծ հավաքածուի համար գինու մառան կստեղծեն, գնորդը կգնա Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի Penfolds-ի աշխատավայրերից մեկը: Այնտեղ նրա համար գինեգործության էքսկուրսիա կկազմակերպեն, նաև՝ ավստրալական բրենդի էլիտար գինիների համտես:










































