Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանի ազգային հերոսը Ղարաբաղի և Ղրիմի «դեպքերը» խնդրում է չխառնել իրար

Այսօր խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և  ամփոփել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները, որը ներկայացնում ենք ստորև հարցուպատասխանով. 

Ինչո՞ւ կարող է Ռուսաստանը միջազգային չճանաչված սահմաններով՝ Ղրիմի հետ միասին, դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Հայաստանին թույլ չի տրվում Լեռնային Ղարաբաղի հետ միասին անդամակցել միությանը: Ինչո՞ւ է այդպես, պատճառը ո՞րն է: Տարակուսանք կա նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ են, բայց Ռուսաստանը շարունակում է հարձակողական զենք վաճառել մեզ հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրին՝ Ադրբեջանին, և հենց այդ զենքերից կրակում են մեր բնակավայրերի վրա: Այս առումով ի՞նչ են մտածում Մոսկվայում, Դուք ի՞նչ կարծիք ունեք:

 Ես միանգամից կպատասխանեմ երկրորդ հարցին՝ չգիտեմ: Ես դրան պատասխանել եմ հունիս ամսին: Հունիսի սկզբին նմանատիպ հարց էին ուղղել Նիժնի Նովգորոդում: Ի՞նչ զենք, ո՞վ է մատակարարում և այլն. դա ինձ հասկանալի չէ: Որպես խորհրդարանի անդամ՝ ես նման տեղեկություն չունեմ, և խորհրդարանը նման որոշում չի կայացրել՝ կապված զենքի մատակարարման հետ:

Երկրորդ՝ Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ հարցն է, և մենք նույնպես այդ մասին մտածում ենք: Մենք ուզում ենք, որ այդ բոլոր հանձնաժողովները Մինսկում, այնուամենայնիվ, լուծում գտնեն: Բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է: 1722թ.-ին այն մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և միշտ եղել է նրա մաս: Մի՞թե մենք մեղավոր ենք, որ պարոն Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն փոխանցեց Ուկրաինային: Այո, այն փոխանցվել է Ուկրաինային 1954թ.-ին, ինչը անարդար էր, բայց հաշվի առնելով այն, որ կարգուկանոն կար, բոլորը համակերպվել էին, ընդունել: Բայց երբ տեղի ունեցավ ղրիմցիների կամքը, մենք նրանց չենք դրդել, Աստված սիրեք, նրանք իրենք են փողոց դուրս եկել, վերջիվերջո հանրաքվե են անցկացրել և իրենց կարծիքը հայտնել՝ մենք կմտնենք Ռուսաստանի կազմ: Ի՞նչ էր մնում մեզ անել՝ ասել, որ մենք ձեզ չե՞նք վերցնի: Դա հիմարություն կլիներ: Նրանք ցանկանում էին միավորվել իրենց պատմական հայրենիքին, իսկ մենք ասեինք՝ ո՞չ, մենք չե՞նք ցանկանում դա անել: Այդ պատճառով մենք շատ ճիշտ ենք արել: Շատ բաներ են խոսում, բայց թող իրենք իրենց նայեն: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ նրանք ճիշտ բան չէին անում, բայց բոլորը լռում էին:

Դուք ասում եք՝ Լեռնային Ղարաբաղ, այո, դա ցավոտ հարց է:Վերցրեք Մերձդնեստրը, 20 տարի չճանաչված հանրապետություն է: Վերցրեք Կոսովոն, ես այն շատ լավ գիտեմ, որովհետև երբ խորհրդարանում պատգամավոր էի, ինձ նշանակեցին Հարավսլավիայի հարցով պատասխանատու, ռմբակոծման ժամանակ ես այնտեղ բազմիցս եմ եղել: Պարզ էր, որ Կոսովոյին չի կարելի ինքնուրույնություն տալ, որովհետև դա պատմականորեն սերբական հող է: Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և 40 այլ երկրներ ճանաչեցին: Եթե ԱՄՆ-ը հզոր պետություն է, ապա դա չի նշանակում, որ նա կարող է ապօրինություններ գործել: Դա շատ վտանգավոր է: Քանի դեռ կար Խորհրդային միությունը, աշխարհում կար երկու կենտրոն: Նրանք հայտնվեցին Վիետնամում՝ մենք նրանց «օգնեցինք», մենք հայտնվեցինք Աֆղանստանում՝ նրանք մեզ «օգնեցին»: Պետք է պահել հավասարակշռությունը: Հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում.այսօր՝ Կոսովոն, հետո Հարավսլավիան քանդեցին, հետո Իրաքը ավերեցին, որպեսզի այնտեղ զենք գտնեն: Բայց որտե՞ղ նրանք զենք գտան: Մինչ օրս չեն գտել, բայց նախագահին կախեցին:

Ես էլ եմ հենց այդ մասին ասում. ինչո՞ւ Ղրիմին կարելի էր մտնել Ռուսաստանի կազմի մեջ, իսկ Ղարաբաղին չի կարելի Հայաստանի կազմի մեջ մտնել:

 Առաջին հերթին պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. եթե այն լինի Հայաստանի տարածք, ապա ոչ մի հարց չկա: Բայց այսօր այդ հարցը օդից կախված է, օրինակ՝ Մերձդնեստրը չի կարող մտնել, որովհետև դուք կարգը գիտեք. եթե չեն որոշվել տարածքային կամ սահմանային հարցեր, ապա միություն չի լինի: Ուստի երբ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, մենք մեծ հաճույքով այն կդիտենք որպես Հայաստանի տարածք: Իսկ թե ինչպես կորոշվի այդ հարցը՝ ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում