Ծննդյան տոնի և Ամանորի առթիվ H&M բրենդը հագուստի հատուկ հավաքածու է պատրաստել և բավական տոնական գովազդային արշավ, որի դեմքն են դարձել Լեդի Գագան և Թոնի Բենեթը, գրում է Spletnik.ru-ն:
Գովազդային վառ աշավը տոնի շունչ է հաղորդում, և այդ նպատակով համաշխարհային մեծության աստղերն ու սուպերմոդելները միավորվել են, որպեսզի տոնը նշեն մեկ մեծ ընտանիքի պես: Գագայի և Բենեթի էֆեկտիվ դուետը արշավը աջակցել է It Don’t Mean a Thing (If It Ain’t Got That Swing) երգով, որը վերցված է վերջերս թողարկված Cheek to Cheek ալբոմից: Ստեղծագործությունը կհնչի տեսահոլովակում, որի ամբողջական տարբերակը կհայտնվի միայն նոյեմբերի 25-ին:
Նշենք, որ արշավին մասնակցել են նաև Սաշա Պիվովարովան և Ջոան Սմոլսը:




















































