Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին նախագահի այսօր նշանակված ընտրությունները հետաձգել է նոյեմբերի 19-ին: Այս մասին հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը:
NNA-ի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարի պաշտոնը թափուր է արդեն 158 օր: Երկրի նախագահ ընտրելու 14-րդ փորձը ևս չի կայացել քվորումի բացակայության պատճառով. որպեսզի ընտրությունները կայանային, խորհրդարանի դահլիճում պետք է ներկա լիներ 128 պատգամավորներից 86-ը:
Քվեարկության առաջին փուլն անցկացվել է ապրիլի 23-ին, բայց անարդյունք: Այդ ժամանակից բոլոր քվեարկությունները տապալվել են քվորումի բացակայության պատճառով:











































