Saturday, 11 07 2026
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Մելիքիչի որդու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում՝ կամ ինքն է սրան-նրան պաշտոնից ազատում, կամ իրենք են ազատվում: Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռևս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի չստորագրելն էլ պայմանավորված է իր ու Կարեն Ճշմարիտյանի միջև հարաբերությունների խաթարմամբ: Տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ նրանք միմյանց հետ լավ չեն, անգամ, ասում են՝ մոտ է Ճշմարիտյանին «դիմում գրի-գնա» ասելու պահը: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական խնդիրը նրա՝ Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է: Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել: ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը խոսեց երեք կառույցների՝ Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերության աջակցության և Մրցունակության հիմնադրամների միացման մասին: Այժմ կառավարությունում քննարկվում է այդ հարցը:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում: Եղել է ՄՄ ճանապարհային քարտեզի երկու ուղղությունների ոչ սակագնային կարգավորման և արդյունաբերական քաղաքականության աշխատանքային խմբերի ղեկավարը: Նա երեկ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, թե ինքն է որոշել դիմում գրել, իսկ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացներում իր կատարած աշխատանքն անթերի է եղել. «Ես իմ գործը շատ լավ եմ կատարել ու 5 ու խաչ եմ ստացել»: Մեր հարցին, թե ով է նշանակել այդ գնահատականը, պարզաբանեց. «5 ու խաչը դրել է նախագահը, որ առանց պրոբլեմների ստորագրել է Մաքսային միությանը միացման հարցը, այսինքն՝ անձամբ չի դրել: Ես երկու ոլորտով կուրատոր եմ՝ ոչ սակագնային կարգավորման և արդյունաբերական քաղաքականության, և այդ երկու մասով, որ ես եմ ղեկավարել, ճանապարհային քարտեզը կատարել ենք ժամկետներում ու անթերի: Դրա համար ոչ մի կոնֆլիկտի, դժգոհության մասին խոսք լինել չի կարող»: Այդ դեպքում ի՞նչն է եղել դիմում գրելու պատճառը: «Ես այդ ճանապարհն անցել եմ, երևի արդեն հետաքրքիր չէ, նոր տեղի առաջարկ էլ դեռ չեմ ստացել»: Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի տղայով իրեն փոխարինելուն, ասաց, որ նման տեղեկություն չունի. «Եթե ասում են, ուրեմն, նման բան կա»: Գուցե Խոսրով Հարությունյանի որդուն նշանակելու ցանկությա՞մբ է պայմանավորված իր գնալու անհրաժեշտությունը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում