Նովակ Ջոկովիչը որդու՝ Ստեֆանի, ծնունդից հետո լրագրողների հետ հանդիպմանը խոսել է իր զգացողությունների մասին:
«Որդուս ծնունդը կյանքիս ամենակարևոր պահն էր: Դա տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ: Բարեբախտաբար, ես այնտեղ էի: Մրցաշարերի գրաֆիկը հաջող էր դասավորված:
Սա իմ ու կնոջս՝ Ելենայի, կյանքում տեղի ունեցած ամենահիասքանչ պահն էր: Հուսով եմ, որ այն դրական ազդեցություն կունենա կարիերայիս վրա: Ինչ վերաբերում է թենիսի նկատմամբ վերաբերմունքիս, ոչինչ չի փոխվել:
Դեռ այստեղ եմ, շարունակում եմ պայքարել ու փորձել պահպանել աշխարհի առաջին ռակետի դիրքը»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:






































