Saturday, 08 06 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը

Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի շենքի կողքին իր համար նստավայր է կառուցում

Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում: Անզեն աչքով էլ նկատելի է, որ նոր շինություն է կառուցվում:

Մեզ հասած տեղեկություններով՝ այս նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը: Նա չի համաձայնել, որպեսզի իր աշխատասենյակը տեղակայվի Քննչական կոմիտեի համար նախատեսված վարչական շենքում, և ձեռնամուխ է եղել իր նստավայրի կառուցմանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ նոր շինությունը պատկանելու է Քննչական կոմիտեին: «Հարակից կառուցվող շինությունը ևս պատկանելու է Քննչական կոմիտեին: Այնտեղ լինելու են կենտրոնական ապարատը և քննարկումների, նիստերի դահլիճը»,- ասաց Տռուզյանը:

Մեր դիտարկմանը, թե կառավարության որոշմամբ՝ միայն Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող վարչական շենքն է հատկացվել կոմիտեին, ինչպե՞ս է պատահել, որ հիմա նոր վարչական շենք է կառուցվում, Քննչական կոմիտեի խոսնակը նկատեց, որ կառավարության որոշմամբ՝ միայն շենքը չի հատկացվել, հողհատկացում է եղել, իսկ այդ հարակից տարածքը, որտեղ նոր շինություն է կառուցվում, ևս մտնում է այդ տարածքի մեջ:

«Երբ որ հատկացում է եղել, հողատարածքն է հատկացվել, կողքին այգի կա, որ վերակառուցվելու է, իսկ այդ հողատարածքի վրա նոր՝ ավելի ցածրահարկ շինություն է լինելու: Դա չի ունենալու ներկայումս նորոգվող շենքի բարձրությունը՝ լինելու է ցածրահարկ շինություն»,- հավելեց Տռուզյանը:

Նշենք, որ կառավարության նույն օրվա նիստում մեկ այլ որոշում կայացվեց առանց գնումների ընթացակարգի 27 միլիոն 500 հազար դրամ հատկացնել շենքի նորոգման համար: Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե այդ գումարով ինչպե՞ս են և շենքը վերանորոգելու, և նորը կառուցելու: Պարզվեց, սակայն, որ այդ 27 միլիոնը նախատեսված է միայն նախագծահաշվարկային փաստաթղթերի համար, իսկ շինարարության համար կառավարության որոշմամբ՝ առանձին գումար է հատկացվել: Խոսքը թերևս օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 1 մլրդ դրամի մասին է, որից 880 միլիոն դրամը նախատեսված էր վարչական օբյեկտի հիմնանորոգման, իսկ 120 մլն դրամը՝ գրասենյակային գույքի ձեռք բերման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում