ԱՄՆ Այդահո նահանգում հայտնաբերվել են Կոլումբյան մամոնտի մնացորդներ: Փորձագետները պնդում են, որ հետագայում այդ վայրում կարող է հին կենդանու ամբողջական կմախք հայտնաբերվել՝ հայտնում է Associated Press-ը:
Պեղումները սկսվել են, երբ բրածոներ որոնողներից մեկը կմախքի մաս է գտել: Աշխատանքի մեծ մասը կատարել են Այդահոյի պետական համալսարանի ուսանողները: Մոտակա ջրամբարի թափվելու պատճառով պեղումների ավարտը հետաձգվել է 2015-ի ամռանը:
Գիտնականները պարզել են, որ սատկելու պահին մամոնտը եղել է մոտ 16 տարեկան, ապրել 70-120 հազար տարի առաջ:








































