ԴԱԻՇ-ի գրոհայինները (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) մահապատժի են ենթարկել ռուս ինժիներ Սերգեյ Գորբունովին: Նա մյուս երկրներից գերիների հետ միասին հայտնվել էր Սիրիայի Ռաքա քաղաքում, գրում է The New York Times-ը:
Ռուս գերին տեսագրվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Նա հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իրեն կերակրում են, սակայն եթե Մոսկվան չպայմանավորվի ահաբեկիչների հետ և գերուն գրոհայինի հետ չփոխանակի, իրեն կսպանեն: Գորբունովը կոչ է արել Ռուսաստանի և Սիրիայի նախագահներին, ինչպես նաև Կարմիր խաչին օգնել իրեն ազատվել:
Ամերիկյան պարբերականի տվյալներով` ահաբեկիչները Գորբունովին մահապատժի են ենթարկել 2014-ի գարնանը: Մահապատիժը նրանք տեսագրել են` խոստանալով, որ միևնույն բանը կլինի բոլոր պատանդների հետ, եթե նրանց հայրենի երկրների իշխանությունները չվճարեն նրանց ազատ արձակման համար:









































